Քոքոբելյանին վիրավորում է ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու հարցը
«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական կենտրոնական շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանից«7օր»–ը հետաքրքրվել է՝ եթե անցնեն խորհրդարան, ո՞ր քաղաքական ուժի հետ կոալիցիա կկազմեն, որի հետ՝ ոչ։
–Նախ՝ եթե չէ. վստա՛հ ենք, որ կանցնենք։ Եվ հետո, մենք բոլորս՝ ցուցակում ընդգրկված մարդիկ, այսինքն՝ ապագա ԱԺ պատգամավորները, այն մարդիկ են, ովքեր հիմնականում աշխատել են ընդդիմության ճամբարում։ Ես միանշանակ կարող եմ պնդել, որ իշխանական որևիցե քաղաքական ուժի մենք Հայաստանի ապագան չենք պատկերացնում կերտող, և, բնականաբար, ընդդիմադիր ուժերի հետ եթե կլինի այդպիսի քաղաքական և՛ մոտիվացիա, և՛ իրավիճակ, կփորձենք միասնականորեն հանդես գալ։ Որովհետև այսօր ՀՀ–ում կան խնդիրներ, որոնց շուրջ կարելի է նաև համագործակցել ոչ գաղափարական միևնույն դաշտում գտնվող ուժերի հետ (նկատի ունեմ, բնականաբար, ընդդիմադի՛ր)։ Որովհետև, իմ պատկերացմամբ, այսօր ընդդիմությունն է ավելի շահագրգիռ Հայաստանում իրավիճակ փոփոխելու։
«7օր»–ի ճշտող հարցին՝ «Հանրապետական կուսակցության հետ որևէ դեպքում բացառո՞ւմ եք կոալիցիա կազմելը», Քոքոբելյանն արձագանքել է.
–Ես այդ հարցը նույնիսկ վիրավորական եմ համարում և շինծու, ներողություն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր նմանատիպ հարց են բարձրացնում, իմ կարծիքով, եթե պատահական չեն անում, այլ միտումնավոր (ձեր դեպքում վստահ եմ, որ միտումնավոր չէ), սև PR-ի շրջանակներում գտնվող հարցերից են տալիս։
Քոքոբելյանին վիրավորում է ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու հարցը
«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական կենտրոնական շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանից «7օր»–ը հետաքրքրվել է՝ եթե անցնեն խորհրդարան, ո՞ր քաղաքական ուժի հետ կոալիցիա կկազմեն, որի հետ՝ ոչ։

7or.am