Լրահոս

04.04.2012 16:16


Կեղծիքները սկսելու են հարցումներից

Կեղծիքները սկսելու են հարցումներից

Ներիշխանական հավաստի աղբյուրների համաձայն՝ ստեղծվել է սոցիոլոգիական հետազոտությունների խումբ, որը մինչև ընտրությունների օրը մշտական ռեժիմով մոնիտորինգի է ենթարկելու հասարակական տրամադրությունները ողջ երկրով ու նաև առանձին ընտրատարածքներում: Նախապես որոշված է եղել որևէ տեսքով այդ տվյալները չհրապարակել: Սակայն առաջին իսկ հետազտությունյան տվյալները եղել են այնքան տագնապալի, որ որոշում է կայացվել էապես խեղաթյուրել դրանք ու կազմակերպել դրանց «արտահոսքը» դեպի վերահսկելի «անկախ» լրատվամիջոցներ:

Ըստ մեր աղբյուրի՝ առաջիկայում կազմակերպվելիք «արտահոսքի» տվյալներով ՀՀԿ–ն ունենալու է 30 տոկոս, ԲՀԿ-ն` 20 տոկոս , ՕԵԿ-ը` 10 տոկոս: Ժառանգությանը նախատեսել են 4-4.5 տոկոսի շեմը: Իսկ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, իբր, գտնվում են նույն` 7-9 տոկոսի շեմում: Իհարկե, այս թվերը կարող են ծիծաղ առաջացնել, բայց դրանք, հավանաբար, դառնալու են քարոզչական պայքարի ատրիբուտներից մեկը: Թույլ հանրային մոբիլիզացիայի և հարմարվողական տրամադրությունների պարագայում իշխանությունը փորձելու է ապահովել մոտավորապես այդ թվերը: Կստացվի՞ դա իրականում, թե՞ ոչ՝ կախված է քաղաքական ուժերից ու հանրության տրամադրվածությունից։

Այս խորագրի վերջին նյութերը