Լրահոս

04.04.2012 15:08


Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան. «Ափսոս, որ Հայաստանում ինկվիզիցիա չկա»

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան. «Ափսոս, որ Հայաստանում ինկվիզիցիա չկա»

Այսօրվա ասուլիսին Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հայտարարել է, թե ափսոսում է, որ Հայաստանում ինկվիզիցիա չկա։

Հոգևորականը բանավիճել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ աղանդավորներին տարածք տրամադրելու խնդրի շուրջ։ Մինասյանի պատճառաբանությանը, թե աղանդավորներին տարածք է տրամադրվել, որովհետև այդ կրոնական կազմակերպությունը պետական գրանցում ունի, տեր Շմավոնը հակադարձել է.

–Պետք է դիմեիք մոտակա եկեղեցու հոգևորականին և պարզեիք՝ նրանք աղանդավո՞ր են, թե՞ ոչ։

Մինասյանի այն դիտարկմանն էլ, թե քահանայի ասածը ինկվիզիցիայի նման է, տեր Շմավոնը պատասխանել է.

–Ափսոս, չկա էդ ինկվիզիցիան, թե չէ բանը դրան չէր հասնի։

Այս խոսքերին ի պատասխան՝ բանավեճին ներկա «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը հոգևորականին հիշեցրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 160–րդ և 162–րդ հոդվածները քրեական պատասխանատվություն են սահմանում կրոնի և դավանանքի ազատությունը խոչընդոտելու, ինչպես նաև կրոնական, ռասսայական թշնամություն տարածելու համար.

Հարգելի՛ հայր սուրբ, եթե մենք ապրեինք նորմալ երկրում, Ձեզ քրեական պատասխանատվության կենթարկեին,–ասել է Ստեփան Դանիելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը