Հարցազրույց կինոդերասան և պրոդյուսեր ԳոռՎարդանյանի հետ
–Ձեր ֆիլմերում քննադատում եք ցոփ ու շվայտ կյանքով ապրող իշխանավորներին։ Առօրյա կյանքո՞ւմ էլ եք այդպես վերաբերվում նրանց։
–Ընդհանրապես դեմ եմ այն մարդկանց, ովքեր վատ կերպար են՝ անկախ նրանից՝ կլինեն իշխանամետ, պետական պաշտոնյա կամ ոչ։ Հակառակը։ Եթե պետական պաշտոնյան է դա անում, ավելի վտանգավոր է և վատ, նամանավանդ երբ ոստիկանության, անվտանգության աշխատակիցը կամ չինովնիկն է։ Եթե նա այդ պաշտոնը զբաղեցնում է, ապա ավելի պետք է օրենքը պահի և պայքարի անօրինականության դեմ, այլ ոչ թե ինքն այդպիսին լինի։ Այսինքն՝ ավելի վտանգավոր է ուսադիր կրող հանցագործը, քան թե փողոցային հանցագործը։ Գոնե վերջինի դեպքում գիտես, որ մարդը հանցագործ է, և պայքարում ես նրա դեմ։ Իսկ եթե իրավապահ մարմիններում աշխատող մեկն է կամ պաշտոնյա է, ու հենց ինքն է հանցագործություն անում, դա ամենավտանգավորն է պետության համար։
–Այս օրերին տեսնում ենք, որ զանազան երգիչներ, դերասաններ ներգրավվում են քաղաքական կյանքում, նույնիսկ կուսակցական ցուցակներում են ընդգրկվում։ Այս երևույթն ինչպե՞ս եք գնահատում։
–Դա նրանց գործն է։
–Ինչո՞ւ դուք որևէ կուսակցության չեք անդամագրվում, ինչո՞ւ եք այժմ հեռու մնում քաղաքականությունից։
–Ավելի լավ չէ՞ (ծիծաղում է–հեղ.)։
–Ինչո՞վ է լավ։
–Ես եթե քաղաքականության մեջ մասնակցելու ցանկություն ունենամ, անպայման մամուլի ասուլիս կհրավիրեմ և իմ նպատակը, կամ թե ինչի համար եմ դա անում, ուղիղ կասեմ։ Բայց հիմա, ճիշտն ասած, ուզում եմ զերծ մնալ քաղաքականությունից։ Մասնակցություն, իհարկե, կունենամ, բայց այս պահին այդ թեմայով ոչ մի հարցի չեմ ցանկանում պատասխանել։
–Ի՞նչ ձևաչափով մասնակցություն կունենաք։
–Որպես քաղաքացի։
–Վերջերս ցուցադրվեց ձեր «Ճակատագիր» ֆիլմը, որը պատմում է ղարաբաղյան պատերազմի մասին է։ Ի՞նչ գաղափարախոսություն է այն պարունակում։
–Այդ ֆիլմով ներկայացրել եմ իմ գաղափարախոսությունը, որ կարևորը հայ լինելն է, Հայաստան պետությունը չմոռանալն է։ Այսինքն՝ մարդիկ կարող են տարբեր տեսակետներ, քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունենալ, բայց պրոպագանդաս նա է, որ դա չվերածվի անձնական թշնամանքի, քանի որ մենք բոլորս հայ ենք։ 20 տարի է անցել մեր պատերազմից, և ես չեմ ուզում, որ պատմությունը նույնությամբ կրկնվի։ Երբ հետ ենք նայում, միշտ էլ այսպես է եղել՝ երբ միավորված ենք լինում, հաղթում ենք, որից հետո խաղաղ կյանքում սկսում են իրար թշնամի դառնալ, և դրանից օգտվում է արտաքին թշնամին։ Կուսակցությունների տարբեր քաղաքական ուղղվածությունները նորմալ է, այդպես էլ պետք է լինի, բայց, ցավոք, շատ–շատերի մոտ այն վերածվում է անձնական թշնամանքի, և հաշվի առնելով հայերի մենթալիտետը՝ դա վերածվում է մի կաթիլ մեղրի պատմության։ Սա անընդունելի է, և պետք է ամեն ինչ արվի, որ դեպի դա չտարվի։
–Բայց չե՞ք կարծում, որ առաջիկա ընտրություններից հետո այդ իրավիճակն ավելի կխորանա։
–Դե, եթե այդպիսի ելույթներ ունեցող մարդիկ չլինեն, հնարավոր է, որ չխորանա։ Ես և՛ ընդդիմությունում, և՛ իշխանությունում, և՛ ամենուր ընկերներ ունեմ։ Փոքր է երկիրը, և մեկս մյուսին ճանաչում ենք, հայ ենք բոլորս։ Ընդդիմությունը կամ իշխանությունը կարո՞ղ է՝ հայ չի։ Նորմալ է, եթե քաղաքական գրագետ պայքար ծավալեն, բայց չեմ ուզում, որ դա մեկս մյուսի հանդեպ անհատական թշնամանքի վերածվի։ Մանավանդ, այս օրերին շատ են քննարկում՝ Հանրապետական է, «Բարգավաճ» է և այլն, ու սկսվում են պրոբլեմները։ Բայց ինչի՞ համար։ Դանք ուղղակի քաղաքական ուղղվածություններ են, մենք էլ դեմոկրատ երկիր ենք, և ամեն մարդ իր տեսակետն արտահայտելու իրավունքը պետք է ունենա։
Գոռ Վարդանյան
Հարցազրույց կինոդերասան և պրոդյուսեր Գոռ Վարդանյանի հետ

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը