Լրահոս

30.03.2012 10:58


Դալլաքյանն «Արդարություն»–ում է՞լ էր իշխանության մարդը

Դալլաքյանն «Արդարություն»–ում է՞լ էր իշխանության մարդը

2012թ. մարտի 23–ին ՀՀԿ–ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարել էր, որ Վիկտոր Դալլաքյանը, ինչքան էլ քննադատեր, միշտ էլ եղել է իշխանության հետ և Սերժ Սարգսյանի կողքին։

Հիշեցնենք, որ ընդամենը վերջերս ՀՀԿ–ին անդամագրված և Վանաձորում մեծամասնական ընտրակարգով այդ կուսակցության աջակցությունը վայելող Վիկտոր Դալլաքյանը ժամանակին եղել է ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղարը։

Նշանակում է՝ այն ժամանակ է՞լ էր Դալլաքյանը իշխանության հետ՝ լինելով ընդդիմադիր դաշտում։ Այս հարցի պարզաբանմամբ «7օր»–ը դիմել է Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ, «Արդարություն» խմբակցության նախկին անդամ Գիրգոր Հարությունյանին։

–Ես չեմ կարող դա հաստատել կամ հերքել։ Բայց երբ ինքն «Արդարություն» դաշինքում էր, շատ ընդդիմադիր կեցվածք է ունեցել միշտ՝ իր քննադատական ելույթներով, արտահայտություններով։ Համենայնդեպս, ինձ մոտ երբեք այդպիսի տպավորություն չի եղել, որ տվյա՛լ ժամանակահատվածում Դալլաքյանն իշխանության մարդն էր,–ասել է Գ. Հարությունյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Դալլաքյանն ավելի շատ «Հանրապետություն» կուսակցության հետ էր համագործակցում։

Նշենք, որ 1995-1999թթ. Վիկտոր Դալլաքյանն Ազգային ժողովում եղել է «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, 1999-2003թթ.՝ «Միասնություն» խմբակցության անդամ, 2003-ից մինչև 2006թ. օգոստոսի 28-ը եղել է «Արդարություն» խմբակցության քարտուղարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը