Լրահոս

29.03.2012 00:35


Հրանտ Բագրատյանն իր անունից ուղարկված նամակի հեղինակը չէ

Հրանտ Բագրատյանն իր անունից ուղարկված նամակի հեղինակը չէ

ՀՀԿ համագումարից հետո տնտեսագետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը 3 նամակ էր ուղղել Սերժ Սարգսյանին և քննադատել վարվող տնտեսական քաղաքականությունը։

Երեկ ի հայտ էր եկել նաև Հրանտ Բագրատյանի էլեկտրոնային հասցեով ուղարկված 4–րդ նամակը, որտեղ արդեն նա քննադատել էր Լևոն Տեր–Պետրոսյանին։ Սակայն այդ նամակի հրապարակումից ժամեր անց Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է, որ նամակի հեղինակն ինքն է՝ գրելով.

«Ապշած եմ։ Նամակ 4 չի եղել։ «Հետք»–ում ասում են, որ իմ մեյլից է։ Ինչի են հասել ուրեմն մարդիկ, որ մեյլը ջարդում և մտնում են՝ նման բան անելու։ Ես սա հասկանում եմ որպես իշխանությունների պատասխանը երեք նամակներին։ Էս ո՞ւր եք հասել։ Վայ քեզ, Հայաստան... Հրանտ Բագրատյան, Կիև, 28 մարտի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը