Լրահոս

27.03.2012 13:20


Ուրացողից մինչև շնացող

Ուրացողից մինչև շնացող

Այսօրվա ասուլիսին Մարքսիստական կուսակցության առաջնորդ, թիվ 41 մեծամասնական ընտրատարածքում առաջադրված Դավիթ Հակոբյանը խոսել է քաղաքական ուժերի համամասնական նախընտրական ցուցակների մասին։

ՀՀԿ–ի ցուցակը մարքսիստ Հակոբյանն անվանել է մակաբույծների և պորտաբույծների ցուցակ.

–Անտեղ հավաքված են բոլորը՝ ուրացողից մինչև շնացող։

Ըստ գլխավոր մարքսիստի՝ ՀՀԿ–ն օգտագործելով իր բոլոր վարչական, իշխանական ռեսուրսները՝ հնարավորություն չունի 20 տոկոսից ավելի ձայն հավաքելու.

–ՀՀԿ–ն, իշխանագողությունից բացի, ուրիշ հույս չունի հաղթելու։

Մեկնաբանելով այլ քաղաքական ուժերի հնարավորությունները՝ Դավիթ Հակոբյանն ասել է, որ ԱԺ անցնելու հնարավորություն ունեն ԲՀԿ–ն և ՀԱԿ–ը՝ հավաքելով ձայների զգալի քանակ, ՀՅԴ–ն՝ 7–10 տոկոս։

–ՕԵԿ–ը չի մտնի, իրենք ձայն չունեն։ Եթե ՀՀԿ–ն իր ձայներից ցանկանա տալ, կանցնեն Պառլամենտ, եթե ոչ, չեն անցնի,–ասել է Հակոբյանը։

«Ժառանգությունն» էլ, ըստ նրա, անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի՝ կա՛մ կանցնի, կա՛մ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը