Լրահոս

27.03.2012 11:28


Պետական գույքի կառավարման վարչությունից ԱԳՆ–ի շենքի վաճառքի մասին ոչինչ չեն ասում

Պետական գույքի կառավարման վարչությունից ԱԳՆ–ի շենքի վաճառքի մասին ոչինչ չեն ասում

Այսօր մամուլում հրապարակվել է ոչ պաշտոնական տեղեկություն, որ ՀՀ արտգործնախարարության շենքը վաճառվել է 400 մլն դոլարով։ Գնորդն էլ հյուրանոցային բիզնեսով զբաղվող արտասահմանյան ընկերություն է: Նշվում է նաև, որ ԱԳՆ-ն կտեղափոխվի արդարադատության նախարարության նախկին շենք:

«7օր»–ը փորձել է այս տեղեկությունը ճշտել ՀՀ արտգործնախարարությունից։ Այնտեղից, սակայն, առաջարկել են զանգահարել ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն։ Օտարման բաժնի պետը նշել է, որ ԱԳՆ–ի շենքի վաճառքի մասին որևէ տեղեկություն չունի և իր հերթին առաջարկել կապ հաստատել վարչության մամուլի քարտուղարի հետ, բայց վերջինն էլ հեռախոսազանգերին չի պատասխանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը