Լրահոս

26.03.2012 11:20


Սամվել Ալեքսանյանը «բիզնեսը թարգելուց» հետո սկսել է թերթ կարդալ

Սամվել Ալեքսանյանը «բիզնեսը թարգելուց» հետո սկսել է թերթ կարդալ

ԱԺ պատգամավոր, թիվ 7 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Սամվել Ալեքսանյանը, ով հայտարարում է, որ թեև անկուսակցական է, բայց հարում է ՀՀԿ–ին, շատ նորմալ է նայում այդ կուսակցության ցուցակում օրինակ Շուշան Պետրոսյանի և Արտաշես Գեղամյանի առկայությանը։

–Սաղին շատ լավ նայում եմ ես։ Շատ լավ էլ ցուցակ է,–«7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է նա։

Սամվել Ալեքսանյանը պնդել է, որ չի լսել` ժամանակին ինչպիսի խոսքերով է Սերժ Սարգսյանին քննադատել Արտաշես Գեղամյանը, և թե ինչպես է Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ անվանել։

–Հեռուստացույց չեմ նայում, թերթ չեմ կարդում։ Նոր եմ սկսել կարդալ։ Էս մի քանի ամիս է։ Որ բիզնեսը թարգեցի, որոշեցի մտնեմ պալիտիկայի մեջ ու սկսեցի թերթ կարդալ,–ասել է Ս. Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ նա հայտարարել էր, որ քիթը վիրահատել է, և բժիշկները թույլ չեն տալիս խոսել, քանի որ կարող է արյունահոսել։ Այժմ Սամվել Ալեքսանյանը նշել է, որ վիրահատության հետևանքներն անցել են, բայց ոչ ամբողջությամբ, ու կրկին չի կարողանում խոսել։

–Կիսատ եմ խոսում,–«7օր»–ին ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը