Լրահոս

23.03.2012 14:06


Րաֆֆի Հովհաննիսյան. «Նրանք, ովքեր եկել են «Ժառանգության» միացյալ ցուցակ, եկել են փոխված»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Նրանք, ովքեր եկել են «Ժառանգության» միացյալ ցուցակ, եկել են փոխված»

Այսօրվա ասուլիսին Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակում ներգրավված անձանց հետ կապված (մասնավորապես Մասիս Այվազյանի, Թևան Պողոսյանի և այլն) վեճերին, խոսակցություններին և հարցերին՝ հայտարարել է.

–Եթե որոշեք ցուցակը դիտարկել անձնական չափանիշով, ապա այնտեղ կարելի է գտնել այնպիսի անձանց, ովքեր ծառայել են և մոտ են եղել թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ իշխանություններին։ Նրանք, ովքեր եկել են «Ժառանգության» միացյալ ցուցակ, եկել են փոխված, եկել են փոխվելու համար և իրենց և մեր երկրի այլընտրանքը տեսնում են նոր Հայաստանի նոր իշխանության մեջ։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հավելել է, որ հարգելով և միաժամանակ քննադատելով ՀՀ երեք նախագահներին, պետք է գիտակցել, որ կա «նորի» անհրաժեշտություն։

–Ցանկացած մարդ, ով գտնվում է ցուցակում, կստորագրի այդ նոր այլընտրանքի հրամայականի տակ,– ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը