Հարցազրույց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ
–Հրապարակվել են քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները, ի՞նչ կարծիքի եք դրանց մասին, որքանո՞վ այդ ցուցակները կարելի է համարել «քաղաքական»։
-Ես չեմ կարծում, որ այդ ցուցակներում ընդգրկված մարդիկ մեր երկրի խնդիրներն ու հարցերը կարող են լուծել:
–Դատելով նախընտրական ցուցակներից ինչպիսի՞ պայքար կարելի է ակնկալել:
-Չեմ կարծում, որ խոր պայքար կգնա, չեմ տեսնում նախադրյալներ: Պարզապես քաղաքական պայքար չի լինելու` գաղափարների, ծրագրերի պայքար չի լինելու: Պայքարը գաղափարական դաշտից տեղափոխվում է տեղ բաժանելու դաշտ. ինչպես կորոշի իշխանությունը, այնպես էլ կբաշխվի:
–Նախորդ ընտրությունների մասին ձևավորված կարծիք կա, թե դրանք զուրկ էին գաղափարական պայքարից, առաջիկա ընտրապայքարում ի՞նչ միտումներ են առանձնանում:
-Ես բացարձակապես բացառում եմ, որ քաղաքական, գաղափարական պայքարը լինի:
–Ի՞նչ եք կարծում, որևէ ուժ կարո՞ղ է մեծամասնություն վերցնել ապագա խորհրդարանում:
-Դե, քանի որ ընտրությունները կեղծվելու են, ես կարծում եմ՝ Հանրապետականը մեծամասնություն կկազմի։ Իրենց ձեռքին է գրիչը, իրենք էլ նկարելու են. ինչ կուզենան դա էլ կնկարեն:
Սոս Գիմիշյան.

7or.am