Հարցազրույց

21.03.2012 21:39


Սոս Գիմիշյան.

Սոս Գիմիշյան.

Հարցազրույց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ

–Հրապարակվել են քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները, ի՞նչ կարծիքի եք դրանց մասին, որքանո՞վ այդ ցուցակները կարելի է համարել «քաղաքական»։

-Ես չեմ կարծում, որ այդ ցուցակներում ընդգրկված մարդիկ մեր երկրի խնդիրներն ու հարցերը կարող են լուծել:

–Դատելով նախընտրական ցուցակներից  ինչպիսի՞ պայքար կարելի է ակնկալել:

-Չեմ կարծում, որ խոր պայքար կգնա, չեմ տեսնում նախադրյալներ: Պարզապես քաղաքական պայքար չի լինելու` գաղափարների, ծրագրերի պայքար չի լինելու: Պայքարը գաղափարական դաշտից տեղափոխվում է  տեղ բաժանելու դաշտ. ինչպես կորոշի իշխանությունը, այնպես էլ կբաշխվի:

–Նախորդ ընտրությունների մասին ձևավորված կարծիք կա, թե դրանք զուրկ էին գաղափարական պայքարից, առաջիկա ընտրապայքարում ի՞նչ միտումներ են առանձնանում:

-Ես բացարձակապես բացառում եմ, որ քաղաքական, գաղափարական պայքարը լինի:

–Ի՞նչ եք կարծում, որևէ ուժ կարո՞ղ է մեծամասնություն վերցնել ապագա խորհրդարանում:

-Դե, քանի որ ընտրությունները կեղծվելու են, ես կարծում եմ՝ Հանրապետականը մեծամասնություն կկազմի։ Իրենց ձեռքին է գրիչը, իրենք էլ նկարելու են. ինչ կուզենան դա էլ կնկարեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը