Լրահոս

21.03.2012 15:56


ԿԸՀ-ը մերժել է Խաչատուր Սուքիասյանի դիմումը

ԿԸՀ-ը մերժել է Խաչատուր Սուքիասյանի դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում մերժել է Երևանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը: Այսպիսով, Խաչատուր Սուքիասյանի գրանցման հարցը որոշելու է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից փաստաթղթեր էր ներկայացրել թիվ 10 ԸԸՀ: Սակայն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը գրություն էր ուղարկել թիվ 10 ԸԸՀ` խնդրելով անվավեր համարել նախկին տեղեկանքը, քանի որ Խաչատուր Սուքիասյանը Հայաստանում չի ապրել 10 ամիս 20 օր: Խաչատուր Սուքիասյանն էլ իր հերթին դիմում էր ուղարկել թիվ 10 ԸԸՀ-ին ու ԿԸՀ-ին` որում վկայակոչելով օրենսդրական մի շարք նորմեր, խնդրում էր հաշվի չառնել ոստիկանության անձնագրային բաժանմունքի գրությունը և գրանցել իրեն:

Տեղեկացնենք նաև, որ այն բանից հետո, երբ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը նամակ էր հղել թիվ 10 ԸԸՀ-ին` խնդրելով անվավեր ճանաչել իր կողմից մինչ այդ Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը, թիվ 10 տեղամասում առաջադրվելու որոշում էր կայացրել նաև Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը