Լրահոս

21.03.2012 15:42


Երբ մարդն իր տեղում չէ

Երբ մարդն իր տեղում չէ

Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի հրապարակումից գրեթե անմիջապես հետո նախարարին ոչ վայել պահվածքով աչքի ընկավ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ավելին, նրա պահվածքը ոչ միայն վայել չէր նախարարին, այլեւ էթիկայի կանոններին ծանոթ ցանկացած պարկեշտ մարդուն: Վերջին շրջանում Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումները ստիպում են մտածել, որ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ` նախարարի պաշտոնում Աշոտյանի նման անլուրջ պահվածք դրսեւորող երիտասարդների հայտնվելը բացառելու համար: Մյուս կողմից էլ գիտակցում ենք, որ Արմեն Աշոտյանի տարիքի բազմաթիվ երիտասարդներ կան, որոնք իրենց գործին բավական լուրջ են վերաբերվում եւ անպատասխանատու հայտարարություններ չեն անում նույնիսկ սոցիալական ցանցերում: Ինչ վերաբերում է Աշոտյանի ֆեյսբուքյան ամենավերջին գրառումներին, ապա դրանք ոչ այնքան ծիծաղ, որքան մտահոգություն են առաջացնում: Չմոռանանք, որ Աշոտյանը զբաղեցնում է ԿԳ նախարարի բավական պատասխանատու եւ պարտավորեցնող պաշտոնը: Իսկ երբ կարդում ենք, թե ֆեյսբուքում ինչեր է գրում Աշոտյանը, հասկանում ենք, թե ինչու է նրա ղեկավարած ոլորտը հասել նման տխուր վիճակի:

Գեղամ Նազարյան

Տապան անկախ փորձագետների ասոցիացիա

Այս խորագրի վերջին նյութերը