«Արմավիան» ամբողջովին մարել է դեկտեմբերի ժամկետանց պարտքը
Ինչպես հաղորդում է «Lenta.ru»–ն, «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել է, որ «Արմավիան» ամբողջովին մարել է դեկտեմբերի ժամկետանց պարտքը օդանավորդական ծառայությունների համար։ Վճարման գումարը կազմել է 178 հազար դոլար։
Ներադկոյի խոսքերով՝ հաշվի առնելով, որ պարտքի մի մասը «Արմավիան» մարել է, նա հնարավորություն կստանա շարունակել չվերթները Ռուսաստան։ «Ռոսավիացիայի» ղեկավարը նաև նշել է, որ «Արմավիայի» ընթացիկ պարտքը կազմում է 354 հազար դոլար։
Հիշեցնենք, որ մարտի 6–ին «Ռոսավիացիան» արգելել էր «Արմավիային» չվերթներ կատարել Ռուսաստան նշված պարտքի պատճառով, և դադարեցրել է ընկերությանը օդանավորդական ծառայություններ մատուցելը։ Սակայն նույն օրը «Արմավիան» երաշխավորող նամակ է ուղղարկել ռուսական ավիագործակալություն դեկտեմբերի պարտքը մինչև մարտի 20–ը մարելու խոստումով։ Դրանից հետո «Ռոսավիացիան» վերսկսել է ընկերությանը նշված ծառայությունը մատուցել և թույլատրել է Ռուսաստան չվերթներ կատարել մինչև մարտի 20–ը։