Լրահոս

15.03.2012 12:44


Ռուբեն Հայրապետյանը Գեղամյանին ու Դալլաքյանին հայրենասեր է համարում

Ռուբեն Հայրապետյանը Գեղամյանին ու Դալլաքյանին հայրենասեր է համարում

Այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով Վիկտոր Դալլաքյանի և Արտաշես Գեղամյանի՝ ՀՀԿ–ի շարքերն անդամագրվելու վերաբերյալ «7օր»–ի հարցին՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանք Սերժ Սարգսյանի հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացրել, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է.

–Ուրախ եմ, որ նման տրամաչափի գործիչներ հայտնվում են ՀՀԿ–ի ցուցակում։ Նրանց համարում եմ հայրենասեր մարդիկ։

Ռուբեն Հայրապետյանն ավելացրել է նաև, որ ցանկացած մարդ իր կյանքում սխալվում է, կամ նրան սխալ տեղեկություն են տալիս, և Դալլաքյանին ու Գեղամյանին ժամանակին թերևս սխալ տեղեկություն են տված եղել։

Իսկ նորաթուխ ՀՀԿ–ական, երգչուհի Շուշան Պետրոսյանին Հայրապետյանը համարում է մեր երկրի լավագույն մտավորականներից մեկը, և նրա ընդգրկվելը իր կուսակցության, Հայրապետյանի խոսքերով, ցուցակում պատիվ է բերում թե՛ իրենց, թե՛ բոլորին։

Փոխարենը ՀՀ սպորտի փոխնախարար, իր կուսակից Խաչիկ Ասրյանին ՀՖՖ նախագահը չի ճանաչել։

–Ո՞վ է Խաչիկ Ասրյանը։ Սպորտի նախարարությունում ես բացի Արսեն Քարամյանից ուրիշ ոչ ոքի չեմ ճանաչում,–Ասրյանին վերաբերող հարցին արձագանքել է Ռուբեն Հայրապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը