Լրահոս

15.03.2012 10:11


Պահանջ՝ պատասխանատվության կանչել ՀՀ ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին

Պահանջ՝ պատասխանատվության կանչել ՀՀ ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին

Երեկ Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպից հետո բնապահպան–ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անհրաժեշտ է, որ հանրության և ժողովրդի կողմից պատասխանատվության կանչվեն և խստագույնս պատժվեն ՀՀ ոստիկանապետը և Երևանի քաղաքապետը՝ իրենց բացահայտ հակասահմանադրական և հակաօրինական որոշումների կայացման ու գործադրման համար, իրենց պետական և տեղական ինքնակառավարման պաշտոնները չարաշահելով՝ հանրության և ժողովրդի իրավունքների դեմ գործունեություն ծավալելու համար: ԱՆՀԱՊԱՂ պիտի պատասխանատվության կանչվեն և պատժվեն ՀՀ Սահամանադրության տառին ու ոգուն համապատասխան»:

Ակտիվիստների խոսքերով՝ երեկ՝ ժամը մոտ 21։30–ին, Մաշտոցի այգում անհայտ անձինք կռիվ են հրահրել, որի ընթացքում ոստիկաններն արագ շրջափակել են ցուցարարների կողմից այնտեղ տեղադրված վրանն ու այն կոտրել և տեղահանել՝ հաշվի չառնելով անգամ, որ վրանում ցուցարարներ կան քնած:

Ակտիվիստները մտադիր են այգում կրկին վրան տեղադրել և շարունակել իրենց շուրջօրյա նստացույցը։

Ինչպես նաև այսօր՝ ժամը 11-ին, Մաշտոցի պուրակից երթ է սկսվելու դեպի Կառավարության թիվ 1 շենք, որտեղ բողոքի գործողության մասնակիցները կառավարությունից պահանջելու են պատժել երեկվա միջադեպի համար պատասխանատու բոլոր պաշտոնատար անձանց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը