Հարցազրույց 2007թ. մայիսի 12-ին Ապարանի տարածաշրջանի թիվ 14 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և մեկ օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրված պատգամավոր ԼյովաԽաչատրյանի հետ
–Այսքան տարի անց ինչո՞ւ որոշեցիք կուսակցական դառնալ։
–Քաղաքական գործընթացներին մասնակցելու միակ քաղաքակիրթ ձևը, ինչպես նաև երկրի՝ ժողովրդավարական ուղով շարժվելը կուսակցությունների միջոցով է։ Եթե մենք միապետություն չենք, երկրի կառավարման համար աշխարհն ուրիշ բան չի հորինել, քան կուսակցությունների միջոցով դա անելը։ Ես որոշել եմ շարունակել քաղաքականությամբ զբաղվելը, որովհետև նախորդ տարիները համոզեցին, որ ինձ մոտ դա ստացվում է։
–Մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում Դուք ասացիք, որ տարբեր կուսակցություններից իրենց անդամագրվելու առաջարկներ եք ստացել, բայց վերջնական որոշում դեռ չեք կայացրել։ Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
–Որովհետև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կատարած աշխատանքները, որոնք ես այս տարիների ընթացքում տեսա, ինձ լիովին բավարարում էին և համահունչ էին իմ ծրագրերին՝ կապված թե՛ երկրի տնտեսական, թե՛ այլ խնդիրների հետ։
–Դուք պատրաստվո՞ւմ եք խորհրդարանում Ձեր հեղինակած օրինագծերը ներկայացնել, ու հատկապես ինչի՞ն են դրանք վերաբերելու։
–Ես առաջին հերթին ներկայացնելու եմ իմ հեղինակած այն օրինագծերը, որոնք մինչ այժմ չեմ կարողացել օրակարգ մտցնել։ Դրանք կապված են հարկային, բանկային խնդիրների հետ։
–ՀՀԿ–ն հայտարարում է, որ հաջորդ գումարման խորհրդարանում էլ միանշանակ մեծամասնություն է ունենալու, անգամ ավելի շատ տեղեր, քան հիմա ունի։ Նման դիրքորոշումն ինչպե՞ս եք գնահատում։
–Ես չգիտեմ մի քաղաքական ուժ, որ նման բան չհայտարարի։ Դա բոլոր քաղաքական ուժերի լոզունգը պետք է լինի։ Մարտավարությունը մեկ խնդիր է, արդյունքը՝ մեկ այլ։ Նման ընտրապայքարի մեջ մտնող ցանկացած քաղաքական ուժ իր առջև պետք է դնի մաքսիմալ ծրագիր։ Իսկ թե ի՞նչ կստացվի... կստացվի այնպես, ինչպես կա՛մ Չեռնոմիրդինն էր ասում, կա՛մ այնպես, ինչպես ժողովուրդն է ցանկանում։
–Բայց չե՞ք կարծում, որ իրենք ընտրողների փոխարեն արդեն իսկ որոշում են կայացնում և, փաստորեն, ընտրությունները կեղծելու են։ Հավատո՞ւմ եք ՀՀԿ–ի խոստմանը, որ ազատ ընտրություններ են անցկացնելու։
–Ես հավատում եմ նաև իմ աչքի տեսածին։ Ընտրությունները կավարտվեն, այն ժամանակ էլ ես կհավատամ դրանց արդյունքներին։
–Կարծես որոշել եք մեծամասնական ընտրակարգով ոչ թե Ձեր հարազատ տարածաշրջանում, այլ Երևանում առաջադրվել։ Ինչո՞ւ այդպիսի որոշում կայացրեցիք և կարծում եք՝ այստեղ ձայներ կստանա՞ք։
–Իմ հարազատ տարածքը ի՛մ հայրեինքն է, ի՛մ Հայաստանն է, որը սկսվում է ի՛մ 3–րդ մասից, ի՛մ Երևանից, ի՛մ գյուղից։ Ես վերադարձա գյուղ՝ իմ հորակա՛ն օջախ, որովհետև հասկացա, որ դժվար է գյուղացիներին ինձ մոտ գալը։ Ես վերադարձա գյուղ, որ մոտիկ լինեն, և գյուղացուն դժվար չլինի ինձ միշտ տեսնել որքան ցանկանում է, երբ ցանկանում է, որ ժամին ցանկանում է։ Ես այդպես վարվեցի այս 8 տարիների ընթացքում։ Եվ իմ մայրիկը, ով քաղաքի աղջիկ է, ինձ միշտ կատակով ասում էր՝ բոլորը գյուղից վերադառնում են քաղաք, դու ինձ քաղաքից գյուղ տարար։ Ես ծնվել, մեծացել եմ Երևանում, սովորել, ապրել եմ Երևանում, Սովետական Միության ժամանակ աշխատել եմ տարբեր քաղաքներում, եղել եմ տարբեր երկրներում և վերադարձել եմ Հայաստան։ Ես այս տարածքում ոչ միայն բոլոր խնդիրները, այլ նաև բոլորին գիտեմ։ Եվ ես համոզված եմ, որ եթե հաջորդ ընտրություններում մենք չանցնենք 100% համամասնական ընտրակարգի, ապա առնվազն չենք ունենա 41 ընտրատարածք. այն երկու անգամ կկրճատվի, և ընտրատարածքները կընդլայնվեն։ Ես այսօ՛ր եմ ընդլայնում իմ ընտրատարածքը և առաջադրվելու եմ թիվ 12 ընտրատարածքում։
Լյովա Խաչատրյան
Հարցազրույց 2007թ. մայիսի 12-ին Ապարանի տարածաշրջանի թիվ 14 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և մեկ օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրված պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը