-ԲՀԿ–ի սպասվելիք քվեները անհամեմատ ավելի բարձր են լինելու, քան իշխող կուսակցության քվեները։ Իր հնարավորություններով ԲՀԿ–ն ավելի առաջ է իր մրցակցից,–այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը։
Նա նաև հայտնել է այդ կուսակցության համամասնական ցուցակով ընտրություններին իր մասնակցության հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ ԲՀԿ–ն միակ ուժն է, որն ընդունել է Արշակյանի առաջարկների շուրջը համագործակցելը։ Այդ առաջարկները մասնավորապես կապված են ազատ ընտրությունների անցկացման, դատաիրավական համակարգում բարեփոխումներ կատարելու, դրամավարկային դաշտը կարգի բերելու և բանկային ու ապահովագրական սպեկուլյացիաների վերացման հետ։
–Այդ ուժը հասկանում է, որ կողոպտված հավատքը վերականգնելը պարտադիր խնդիր է,–ասել է Արշակյանը։
Լրագրողների այն հարցին էլ, թե հնարավո՞ր է՝ ընտրություններից հետո ԲՀԿ–ն նոր կոալիցիա կազմի ՀՀԿ–ի հետ, պատասխանել է.
–Անձամբ իմ դիրքորոշման վրա այս հարցը շատ մեծ դերակատարություն է ունենալու։ ՀՀԿ–ն է մեղավոր այդ հավատքի կողոպտման մեջ, և իրենք պետք է դա հասկանան և պատրաստ լինեն աշխատել հանուն Հայաստանի։
Արշակյանը նաև հավելել է.
–Իրենց հոգևոր առաջնորդ Գարեգին Նժդեհը ասում էր, որ հայը պետք է ունենա երկու սրբություն՝ Հայաստան և Ճշմարտություն, և մեկն առանց մյուսի հնարավոր չէ։ Պատկերացնում եք, օրինակ, Սամվել Նիկոյանին՝ նժդեհական։ Նա մարտի 1-ը դարձրեց մայիսի 1։
Աղասի Արշակյան. «ԲՀԿ–ն ավելի առաջ է իր մրցակցից»

7or.am