Այսօր ՀՀԿ 13–րդ համագումարից առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է «7օր»–ի և «Ազատություն» ռ/կ–ի հարցերին
–Ամենայն հավանականությամբ Դուք ՀՀԿ–ի համամասնական ցուցակում կլինեք։ Ո՞ր պաշտոնը կնախընտրեք՝ պատգամավոր դառնալը, թե՞ Երևանի քաղաքապետ մնալը։
–Ես դեռ տեղյակ չեմ համամասնական ցուցակում կլինեմ, թե՞ չեմ լինի, բայց ես ՀՀԿ–ի անդամ եմ և կուսակցությունն ինչպես կորոշի, այնտեղ էլ ես կլինեմ։
–Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներն այնտեղից կրպակները հանելու վերջնաժամկետ են հայտարարել՝ այլապես սպառնալով անժամկետ նստացույց սկսել։
–Առաջին անգամ եմ լսում։
–Կրպակներն ի վերջո մնալու են, թե՞ դուրս են հանվելու։
–Կրպակները հիմնական չեն, ժամանակավոր բնույթ են կրում և կգա ժամանակը, անպայման ապամոնտաժվելու են։
–Այդ ժամանակը ե՞րբ կգա։
–Հիմա քննարկում ենք այդ հարցը...մինչև երեք տարի։
–Բայց տեսնում եք, որ պայքարը չի ավարտվում, աղջիկներն ավելի են ակտիվացել, կրպակները պայմանական կալանքի տակ են դրել և այլն։
–Դե մարտի 8 էր, աղջիկները ուրախանում էին։ Ողջունելի է, որ ուրախանում էին, իրենց տոնն էլ շնորհավոր լինի։
–Հիմա երեք տարի այդ ցուցարարներն այգո՞ւմ պիտի մնան։
–Չէ, ո՞վ է ասում։ Այնտեղ հերթապահողներին ես կոչ եմ արել, որ հերթապահություն չանեն, այնտեղ ոչ մի շինարարական աշխատանք չի լինելու, մենք եղանակները թույլ տալուն պես այգին սկսելու ենք վերականգնել։
–Իսկ վաճառողները ե՞րբ են այդ կրպակներում տեղակայվելու, ապրանքները բերելու։
Տարոն Մարգարյան

–Երբ որ իրենց տանք վարձակալության։ Դեռ չենք տվել։
–Ինչո՞ւ չեք տվել։
–Մինչև այգին չվերականգնենք, չհանձնենք բնակիչներին, չե՛նք տալու։
Ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը