Լրահոս

07.03.2012 12:26


Բարաք Օբամա. «Մենք թույլ չենք տա, որ Իրանը միջուկային զենք ստեղծի»

Բարաք Օբամա. «Մենք թույլ չենք տա, որ Իրանը միջուկային զենք ստեղծի»

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե թույլ չի տա, Իրանը միջուկային զենք ստեղծի։

–Ես արդեն ասել եմ, որ մենք թույլ չենք տա, որ Իրանը միջուկային զենք ստեղծի։ Ես ոչ թե ճնշման, այլ թույլ չտալու քաղաքականություն եմ վարում։ Եթե Իրանը միջուկային զենք ունենա, ապա դա կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքի տարածաշրջանում և խոչընդոտել իրականացնելու մեր նպատակը՝ չտարածել միջուկային զենք։ Բացի այդ, այն կարող է նաև հայտնվել ահաբեկիչների ձեռքին,–ասել է Օբաման։

Բարաք Օբաման նաև նշել է, որ վերջին երեք ամսում ԱՄՆ–ը բավական խիստ պատյամիջոցներ է կիրառել Իրանի դեմ, ինչը խիստ ծանրացրել է իրավիճակն այդ երկրի ներսում։

–Այնուամենայնիվ ես գտնում եմ, որ մենք դեռ հնարավորություն ունենք հարցը դիվանագիտորեն լուծելու,–նշել է Բարաք Օբաման։

 

Այս խորագրի վերջին նյութերը