Լրահոս

14.05.2009 20:41


ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը «Նաիրիտ» գործարանի պայթյունի վերաբերյալ

Այսօր, մայիսի 14-ին ժամը 18 00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է հրդեհ: Այս պահի դրությամբ կրակը լոկալիզացվել է և գտնվում է վերահսկողության տակ: ՀՀ փրկարար ծառայության անձնակազմը, այդ թվում 16 հրշեջ մեքենաներ աշխատանքներ են կատարում:  Այս պահի դրությամբ  կա 3 զոհ, այլ  մանրամասները  ճշտվում են: Նախնական տվյալներով բնապահպանական վտանգ  չկա: Հավելյալ տեղեկություններ դեպքի հետ կապված կհաղորդվեն ընթացքում:

   ՀՀ  ԱԻՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը