ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում պատասխանել է «7օր»–ի և «Երկիր»–ի մի քանի հարցերին
–Ինչպե՞ս եք վերաբերվում 100%–ով համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմության առաջարկին։
–Ես քթիս միջնապատը օպերացիա եմ արել, բժիշկները թույլ չեն տալիս, որ խոսամ։ Կինս է տվել օպերացիայի փողը։ Ինձ բժիշկն ասել ա՝ որ ջղայնանամ, կարող ա քիթս արյունահոսի։ Էդ հարցից կջղայնանամ։
–Այդ դեպքում ինչպե՞ս եք Ձեր նախընտրական քարոզչությունն իրականացնելու։
–Երկու շաբաթից կարամ խոսամ (ծիծաղում է)։
–Կանցնե՞ք խորհրդարան։
–Ե՞ս։ Երևի, էլի։ Եթե Աղասի Արշակյանը չկրի ինձ, կանցնեմ։
–Ձեզ համար նա լո՞ւրջ մրցակից է։
–Աղասի Արշակյա՞նը։ Բա լուրջ է, բա ոնց։
–Ինչո՞ւ է նա հենց Ձեր դեմ ուզում իր թեկնածությունը դնել։
–Որովհետև իմ ընկերն ա։
–Այսինքն՝ հնարավո՞ր է, որ ընտրությունները հենց մոտենան, հանի իր թեկնածությունը։
–Իրան զանգեք, հարցրեք։
–Ընտրակաշառք բաժանելո՞ւ եք։
–Ինձի փող որտեղի՞ց, որ բաժանեմ։
–Եթե վիրահատության համար Ձեր կինը փող տալիս է, գուցե դրա համար էլ տա։
–Դե, եթե կինս դներ թեկնածությունը, կտար, բայց իմ համար չի տա երևի։
–Չի՞ ուզում, որ իր ամուսինը պատգամավոր դառնա։
–Ուզում ա, բայց փո՛ղ չի տա։
–Հնարավո՞ր է, որ մինչև ընտրությունները անդամագրվեք ՀՀԿ–ին։
–Ես Հանրապետականին հարող պատգամավոր եմ։
–Ինչո՞ւ չեք մտնում համամասնական ցուցակ։ Վերջերս կարծես շատերն են մտնում։
–Կարող ա՝ վախտը գա, ես էլ մտնեմ։
–Մինչև՞ ընտրություններ։
–Ամեն ինչ էլ հնարավոր ա։
–Բայց ՀՀԿ–ն ասում է, որ գործարարներ չպետք է լինեն խորհրդարանում։
–Քանի անգամ ասել եմ՝ ես գործարարությամբ չեմ զբաղվում։ Դուք տեսե՞լ եք՝ ես ինչ–որ մի բանով զբաղվեմ։
Սամվել Ալեքսանյան.

Ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը