Լրահոս

10.02.2012 12:29


Հրանտ Բագրատյանը ողջունել է ԲՀԿ-ի դիրքորոշումը

Հրանտ Բագրատյանը ողջունել է ԲՀԿ-ի դիրքորոշումը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, խոսելով ԱԺ կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծից, ասել է.

–Մենք լրջորեն կրակն ենք ընկել, որ Տիգրան Սարգսյանը բանկում է աշխատել։

Ապա նա հավելել է, թե սա սովետական հին հայտնի պատմություն է։

–Կարծում եք՝ ստվերի դե՞մ է փորձում պայքարել, ամենևին։ Տիգրան Սարգսյանը ներմուծող օլիգարխներին դարձնում է ֆինանսական օլիգարխներ։ Կանխիկը ստվերի հետ կապ չունի։ Սրանք բացարձակ հիմարություններ են,–նկատել է նախկին վարչապետը։

Բանախոսի խոսքերով՝ այդ հարցը պետք է շուկան կարգավորի, ոչ թե պետությունը։

–Իրենց նպատակը միայն մեկն է՝ որ բանկերը փող աշխատեն։ Փողը քչություն է անում, էլ տեղ չկա փող աշխատելու,–համոզված է Հ. Բագրատյանը։

Նա ողջունել է այդ օրինագծի քվեարկության ժամանակ բոյկոտելու և կողմ չքվեարկելու ԲՀԿ–ի դիրքորոշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը