ԱԺ–ում կրկին ՀՀԿ պատգամավորները քվեարկում են իրենց գործընկերների փոխարեն. իրավիճակը լարվել էր
ԱԺ–ում մի շարք օրինագծերի քվերկությունն անցել է զավեշտալի իրավիճակում։ Նախ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն իր գործընկերներին մի քանի անգամ հորդորել է գալ դահլիճ և մասնակցել քվեարկությանը, սակայն պատգամավորների թիվն այդպես էլ չէր բավարարում քվորում ապահովելու համար։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նախագահողից խնդրել է հաշվիչ հանձնաժողով կիրառել և հաշվել, թե քանի պատգամավոր է ներկա։
–Ակնահայտ է, որ քվորում չկա,–հայտարարել է նա։
Դրան ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը հայտարարել է, թե հաշվիչ հանձնաժողովի անհրաժեշտություն չկա, քանի որ քվորումն ապահովված է:
Քվերակության ժամանակ պատագամավորները բացահայտ քվեարկում էին միմյանց փոխարեն (ինչն ամրագրեցին անգամ ԱԺ տեսախցիկները)` Հերմինե Նաղդալյան, Արեգ Ղուկասյան, Արա Բաբլոյան, Գագիկ Մելիքյան և այլք:
Սրան կրկին արձագանքեց Լարիսա Ալավերդյանը։
–Հետքրքրիր պահ է, երբ ցանկացած էթիկայի օրինագիծ զրոյացվում է: Ես պնդում եմ, որ այստեղ չկա 67 պատգամավոր: Իմ առաջարկությունը՝ դիմել հաշվիչ հանձնաժողովին, մերժվում է: Իմ աչքով տեսնում եմ՝ պարոն Ղուկասյանը քվեարկում է ևս մեկ հոգու համար: Երբ տիկին Բախշյանն ասում է՝ գլուխներով են հաշվում, ոչ թե գլխաքանակ, որ վիրավորական լինի, այստեղ շատ դեմ են եղել, բայց այստեղ ստացվում է՝ երկու գլխանի մարդ կա. եթե մեկ գլխով հոգին քվեարկում է երկու հոգու համար, դա ի՞նչ է նշանակում: Եկեք պայմանավորվենք ու չկեղծենք,–ասել է նա: Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք է խնդրել ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը և նշել.
–Կարծում եմ, որ խմբակցությունները պետք է կարգապահ լինեին ու իրենց խմբակցության անդամներին հրավիրեն դահլիճ քվերակության: Ողջ խմբակցության կողմից մի պատգամավոր է մասնակցում ու քննադատում մյուսներին։
Սրանից հետո Սամվել Նիկոյանը կրկին հայտարարել է քվեարկության մասին։ Իսկ երբ քվերակել են, նա նշել է.
–Քվորումը եկավ։ Խնդրում եմ՝ յուրաքանչյուր պատգամավոր քվեարկի իր փոխարեն։
Դրանից հետո Սամվել Նիկոյանն այնքան է խառնվել, որ չէր կարողանում հաշվել, թե քանի ձայն է գրանցվել։
–Լավ… 68 կողմ՝ օրինագիծն անցավ,–հայտարարել է նա։
ՀՀԿ խմբակցության անդամ Արեգ Ղուկասյանն էլ իր հերթին ձայնի իրավունք է խնդրել ու պատասխանել Լարիսա Ալավերդյանին։
– Չգիտեմ՝ գլուխներո՞վ են հաշվում մարդկանց, թե՞ չէ, ես համարում եմ, որ դահլիճում կան նաև զրո գլխանոց մարդիկ, ովքեր դահլիճում են, բայց չեն քվեարկում,–ասել է նա:
Այս հայտարարությունից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, պատգամավորները միմյանց ամոթանք են տալիս։
ԱԺ–ում կրկին ՀՀԿ պատգամավորները քվեարկում են իրենց գործընկերների փոխարեն. իրավիճակը լարվել էր
ԱԺ–ում մի շարք օրինագծերի քվերկությունն անցել է զավեշտալի իրավիճակում։ Նախ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն իր գործընկերներին մի քանի անգամ հորդորել է գալ դահլիճ և մասնակցել քվեարկությանը, սակայն պատգամավորների թիվն այդպես էլ չէր բավարարում քվորում ապահովելու համար։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նախագահողից խնդրել է հաշվիչ հանձնաժողով կիրառել և հաշվել, թե քանի պատգամավոր է ներկա։
–Ակնահայտ է, որ քվորում չկա,–հայտարարել է նա։
Դրան ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը հայտարարել է, թե հաշվիչ հանձնաժողովի անհրաժեշտություն չկա, քանի որ քվորումն ապահովված է:
Քվերակության ժամանակ պատագամավորները բացահայտ քվեարկում էին միմյանց փոխարեն (ինչն ամրագրեցին անգամ ԱԺ տեսախցիկները)` Հերմինե Նաղդալյան, Արեգ Ղուկասյան, Արա Բաբլոյան, Գագիկ Մելիքյան և այլք:
Սրան կրկին արձագանքեց Լարիսա Ալավերդյանը։
–Հետքրքրիր պահ է, երբ ցանկացած էթիկայի օրինագիծ զրոյացվում է: Ես պնդում եմ, որ այստեղ չկա 67 պատգամավոր: Իմ առաջարկությունը՝ դիմել հաշվիչ հանձնաժողովին, մերժվում է: Իմ աչքով տեսնում եմ՝ պարոն Ղուկասյանը քվեարկում է ևս մեկ հոգու համար: Երբ տիկին Բախշյանն ասում է՝ գլուխներով են հաշվում, ոչ թե գլխաքանակ, որ վիրավորական լինի, այստեղ շատ դեմ են եղել, բայց այստեղ ստացվում է՝ երկու գլխանի մարդ կա. եթե մեկ գլխով հոգին քվեարկում է երկու հոգու համար, դա ի՞նչ է նշանակում: Եկեք պայմանավորվենք ու չկեղծենք,–ասել է նա:
Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք է խնդրել ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը և նշել.

7or.am