Տնտեսական

24.01.2012 15:09


Հայաստանը կդառնա՞ արտահանող արդյունաբերական երկիր

Հայաստանը կդառնա՞ արտահանող արդյունաբերական երկիր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ներկայացրել է 2012–ի գերակա աշխատանքային ուղղությունները: Նախարարն ամենասկզբից նշել է, որ 2012–ի ռազմավարությունը 2011–ի տրամաբանական շարունակությունն է:

–Հայաստանը դատապարտված է լինել արտահանող արդյունաբերական երկիր,-հայտարարել է  նախարարն ու հավելել, որ ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացման նպատակն է արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումը:

Բանախոսը նաև հայտնել է, որ ստեղծվելու է ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ, որտեղ կներգրավվեն գործարար միությունների, ոլորտային և մասնագիտական ասոցիացիաների, կրթական և հետազոտական կազմակերպությունների, ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարարը պնդել է, որ գործարարության համար բարենպաստ պայմանների ստեղծումը նախարարության գործունեության թիրախներից է, որի ուղղությամբ իրականացվելու են լայնամասշտաբ բարեփոխումներ:

Դավթյանը նշել է, որ տարվա ընթացքում նախատեսվում են Եվրոպական միության հետ բանակցություններ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար:

Հարցին, թե ԵՄ շուկան հագեցած է, հայկական ընկերություններն ինչպե՞ս են տեղ գտնելու այնտեղ, նախարարը պատասխանել է.

–Եվրոպական շուկան կես միլիարդանոց շուկա է և ամենավճարունակը: Հայկական ընկերություններն այնտեղ կգտնեն իրենց տեղը, առավել ևս՝ մեր ծավալները մեծ չեն, պարզապես պետք է որակ ապահովել:

Այս խորագրի վերջին նյութերը