Կարծիք

14.04.2026 08:57


Փորձում եք պրոֆեսիոնալ քանդել թերևս միակը մնացած զարգացած ոլորտը

Փորձում եք պրոֆեսիոնալ քանդել թերևս միակը մնացած զարգացած ոլորտը

Ծափահարում եմ պարոնայք, փորձում եք պրոֆեսիոնալ քանդել թերեւս միակը մնացած զարգացած ոլորտը։

Փորձում եք)

Վերջին օրերի զարգացումները, կապված Արայիկ Հարությունյան-ի կողմից ներկայացված դատական գործընթացի հետ՝ ուղղված Գագիկ Ծառուկյանի ՀԱՕԿ նախագահի լիազորությունների դադարեցմանը, լուրջ մտահոգության տեղիք են տալիս։

Սա այն դեպքերից է, երբ որոշումները պետք է գնահատել ոչ թե քաղաքական կամ պահի տրամաբանությամբ, այլ՝ պետական և ազգային շահերի տեսանկյունից։

Այսօր դժվար է չնկատել, որ Հայաստանում իրական, շոշափելի արդյունք արձանագրած եզակի ոլորտներից մեկը սպորտն է։

Եվ դա պատահական չէ։

Տասնամյակներ շարունակ այս ոլորտում կատարված ներդրումները, համակարգային աշխատանքը և անձնական ներդրումները ձևավորել են այն հիմքը, որի վրա այսօր կանգնած է հայկական սպորտը։

Գագիկ Ծառուկյանի դերակատարումը այստեղ պարզապես պաշտոնական չէ․ խոսքը վերաբերում է տարիներ շարունակ իրականացված գործնական քայլերին՝

մարզիկների ֆինանսական խրախուսում,

մարզական դպրոցների ստեղծում,

մարզիկներին բնակարաններով և ավտոմեքենաներով ապահովում, արդարության վերականգնում երբ ամենատարբեր իրավիճակներում այն փորձ էր կատարվում շրջանցել։

Ավելին՝ ընդամենը օրեր առաջ միջազգային հարթակում նրա հեղինակությունը ևս մեկ անգամ հաստատվեց, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներ առաջարկեցին նրան ղեկավարել Եվրասիական մարզական ասոցիացիան եւ ԽՆԴՐԵՑԻՆ չմերժել։

Արտերկրից խնդրում են, մերոնք դատարան դիմում։

«Գժվելու» ազգ ենք։

Սա գնահատական է ոչ միայն անձին, այլ նաև նրա կատարած աշխատանքի մասշտաբին։

Այս ֆոնին անհասկանալի և անհեռատես է նման գործընթացների նախաձեռնումը հենց ներսից։ Երբ ունես կառուցող, արդյունք տվող համակարգ, ապա այն քանդելու կամ թուլացնելու ցանկացած փորձ հարված է հասցնում հենց պետությանը։

Սպորտը քաղաքական պայքարի դաշտ չէ։

Սպորտը այն հարթակն է, որտեղ Հայաստանը հաղթում է։

Սա ազգային խայտառակություն եմ ես համարում եւ հենց այդ պատճառով՝ ձեռքերդ հեռու սպորտից։

Լիանա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը