Քաղաքացիներն առաջարկում են ընդլայնել 77 համարի ավտոբուսի երթուղին
Երկար ժամանակ է, ինչ մի խումբ բնակիչներ Active Citizen հավելվածով պարբերաբար բարձրացնում են հետևյալ խնդիրը, սակայն այն շարունակում է մնալ անարձագանք։
Խոսքը վերաբերում է 77 համարի երթուղուն (Հաղթանակ թաղամաս – Նորք), որի երկարացումը կենսական անհրաժեշտություն է դարձել։ Քաղաքացիներն առաջարկում են, որպեսզի երթուղին երկարացվի մինչև Նոր Նորքի 1-ին զանգված՝ անցնելով այն ուղով, ինչ 26 համարի ավտոբուսը։
Նոր Նորքի 1-ին և 3-րդ զանգվածներում բնակչության թիվը զգալիորեն աճել է, մինչդեռ տրանսպորտային ապահովվածությունը չի համապատասխանում պահանջարկին։ Արդյունքում՝ մարդիկ կանգնած են լուրջ դժվարությունների առաջ՝ աշխատանքի, բուժօգնության և առօրյա տեղաշարժի հարցում և առաջարկում են փոփոխություն, որը կապահովի նաև ուղիղ կապ՝ Նոր Նորքի 1-ին զանգվածից դեպի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և Հաղթանակ թաղամաս։
Մարդիկ այլևս չի կարող սպասել․ սա ոչ թե ցանկություն է, այլ՝ կենսական անհրաժեշտություն։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից