Տնտեսական

12.01.2012 11:51


Մ. Շահվերդյան. «Կառավարության գործունեությունն ունի հակաժողովրդական և հակասոցիալական ուղղություն»

Մ. Շահվերդյան. «Կառավարության գործունեությունն ունի հակաժողովրդական և հակասոցիալական ուղղություն»

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը, «7օր»–ի հետ զրույցում գնահատական տալով կառավարության նախորդ տարիների գործունեությունը, նշել է՝ իրենց կուսակցությունը նախևառաջ դիտարկում է, թե ինչպես է կառավարության գործունեությունը նպաստում աշխատավորների խնդիրների լուծմանը և սոցիալական արդարության ու սոցիալական ապահովության ամրապնդմանը։ Նրա խոսքերով՝ ինչքան էլ կառավարությունը ամեն տարի հայտարարի, թե պետական բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ տարեցտարի մեր ժողովրդի սոցիալական վիճակը ծանրանում է, թանկանում է կյանքը, ապրելը դժվարանում է սեփական երկրում, և շատերը ստիպված արտագաղթում են այլ երկրներ՝ աշխատանք փնտրելու։

–Այս առումով կառավարության գործունեությունը ես երբեք դրական չեմ կարող համարել,–նշել է նա։

Բացի այն, որ կառավարությունը չի կարողանում աշխատատեղերով ապահովել և սոցիալական պայմաններ ստեղծել ժողովրդի կենսագործունեության համար, Մ. Շահվերդյանը գտնում է, որ նա ԱԺ է ներկայացնում և հաստատել տալիս օրենքի այնպիսի նախագծեր, որոնք բացառապես հակաժողովրդական և հակասոցիալական ուղղություն ունեն, ինչպես, օրինակ, ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքները, որոնք կարող են հասնել մինչև 150 հազ. դրամի։

«Ինչպե՞ս պետք է 32 500 դրամ նվազագույն աշխատավարձ ստացող անձը վճարի այդ տուգանքը»,–զարմացել է ՀԱՍԿ նախագահը և հավելել, որ կառավարության ոչ պրոֆեսիոնալ և անհեռատես գործունեությունը խեղդում է ժողովրդին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը