Տնտեսական

12.01.2012 11:19


Տարոն Մարգարյանը բացօթյա առևտրի խնդրում ոչինչ չփոխեց

Տարոն Մարգարյանը բացօթյա առևտրի խնդրում ոչինչ չփոխեց

«7օր»–ի հետ զրույցում բացօթյա առևտրի կոորդինացնող խմբի անդամ Նարինե Վարդանյանն ասել է, թե չնայած այն հանգամանքին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր լուծել բացօթյա առևտրի հարցը, «ոչ մի բան չի փոխվել»։

Չէ, ինչ հարց լուծել, ոչ մի հարց չի լուծել։ Կոնկրետ մեր տարածքում, որտեղ մենք էինք առևտուր անում, ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան։ Մենք «Շրջանայինի» տարածքում էինք։ Նույնիսկ այդ տեղը, որը ժամանակին իբրև մեզ առաջարկում էին, դուրս եկավ, որ սուտ է, նման բան չկա ու չի կարող լինել։ Հիմա ես հիասթափված վիճակում, առանց աշխատանքի, տանը նստած եմ։ Ուրիշ տեղ էլ չկա աշխատելու,–ասել է Նարինե Վարդանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը