Մնում է կուլակաթափության մասին էլ հայտարարի, ու վերջ. «Հրապարակ»
Հուլիսի 4-ին Երևանում կկազմակերպվի երթ՝ ի աջակցություն ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի: Հավաք-երթի կազմակերպման մասին հաղորդվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջում: «Հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը: Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն: Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը՝ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Դրան ի պատասխան՝ բացահայտ սպառնալիքներ են հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։
Երեկ տեղեկացանք, որ «Մայր Հայաստանը» նույնպես միանում է ի աջակցություն Կարապետյանի քայլերթին: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց.
- Ակնհայտ է, որ ընդդիմադիր տարբեր շրջանակների հանդեպ տոտալ պրեսսինգ է տեղի ունենում: Սամվել Կարապետյանի հայտարարությունը քաղաքական չէր, սակայն ՀՀ իշխանությունները փոքր հայտարարությունից սարքեցին մեծ սկանդալ, անձին կալանավորեցին, և այս հարցն արդեն ինքնաբերաբար դարձավ քաղաքական: Այս պարագայում, երբ նախաձեռնվել է ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթ, մենք միանում ենք այդ երթին՝ մեր կողմնակիցների, խմբակցության կազմի հետ միասին: Ապրում ենք անկման, գահավիժման շրջան, այս պրոցեսները կարող են շրջադարձային կարևորություն ունենալ մեր երկրի համար: Առաջիկա ընտրական գործընթացները նույնպես լինելու են ճակատագրական, սակայն մինչ բանը կհասնի դրան, ակնհայտ է մի բան, որ այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները սերտորեն շաղկապված են այն արտաքին զարգացումների հետ, որոնք պարուրել են տարածաշրջանն ու, առհասարակ, Հայաստանը: Նախօրեին Կարնեգի հաստատությունից տեղի ունեցած արտահոսքը, թե ինչ է առաջարկվում հայկական կողմին, իսկ խոսքը Հայաստանի շահերի հաշվին ռեգիոնում ինչ-ինչ հարցերի լուծման առաջարկների մասին է, որոնք արվել են ամերիկյան կողմից, ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանություններն առաջիկայում գնալու են արտաքին գործընթացների ետևից, միայն թե շարունակեն մնալ իշխանության: Այս ամենի արդյունքում առաջացած մտահոգությունները ևս մեզ տանում են փողոց:
- Փաշինյանն արդեն պատկերացնում է, թե ՀԷՑ-ը յուրացրել է, և անգամ սպառնում է աշխատակիցներին, որ եթե մասնակցեն քայլերթին, կզրկվեն աշխատանքից: Ի՞նչ է սա նշանակում:
- Գործ ունենք դասական նեոբոլշևիկի խոսույթի հետ: Ու, առհասարակ, նրա բոլոր քայլերն են այդ տրամաբանության մեջ. Հայ առաքելական եկեղեցու դեմ ոտնձգություններ, մարդու մասնավոր ունեցվածքը խլելու ձգտումներ և այլն: Մնում է կուլակաթափության մասին էլ հայտարարեն, ու վերջ, ամեն ինչ լրիվ իր տեղը կընկնի: Մեր օրերում, մեր ժամանակներում նեոբոլշևիկյան խոսույթը, գործողություններն արդիական չեն, կարճ ժամանակ անց այս իշխանությունները պատմության գետնախորշում են հայտնվելու: Այն ջղաձիգ շարժումները, որ անում են իրենց անփառունակ իշխանությունը փրկելու համար, անիմաստ են: Ոչ մի հաջողություն չեն ունենալու:
- Իրավապահներն ինչո՞ւ են դարձել այսքան անսկզբունք, կամազուրկ: Թե՞ միշտ են այդպիսին եղել:
- Նրանց կամակատար, կարիերիստ լինելու հետ կապված՝ նոր բան ասել չեմ կարող, սակայն ես կարևորում եմ, որ Հայաստանի հաջորդ իշխանությունները ՀՀ իրավապահ համակարգը ռադիկալ, տոտալ քիմմաքրման ենթարկեն: Որևիցե իրավապահ հանուն իր կարիերայի չպետք է կատարի իշխանության հրահանգը: Նրանք պետք է հասկանան, որ ցանկացած պատվերով պրոցեսից հետո իրենք վճարելու են իրենց պաշտոնով, դիրքով, ինչու չէ՝ ազատությամբ: