Կարծիք

23.05.2025 17:31


ՔՊ-ականների ջանքերով Երևանի ավագանու նիստերը վերածվել են համարյա կոնցլագերային ռեժիմի (տեսանյութ)

ՔՊ-ականների ջանքերով Երևանի ավագանու նիստերը վերածվել են համարյա կոնցլագերային ռեժիմի (տեսանյութ)

Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին: Ավագանու անդամներից բացի նիստին մասնակցում էին բազմաթիվ գյումրեցիներ: Մասնակցային դեմոկրատիայի առումով Գյումրու ավագանու գործելաոճը անհամեմատելի է Երևանի ավագանու գործունեության հետ: ՔՊ-ականների ջանքերով Երևանի ավագանու նիստերը վերածվել են հատուկ պահպանվող իրադարձությունների, համարյա կոնցլագերային ռեժիմ, որին երևանցիները չեն կարող մասնակցել: Ամեն օր դեմոկրատիայի մասին ամպագորգոռ հայտարարություններ անող ՔՊ-ականները միանձնյա իշխանություն վերցնելուց հետո շատ արագ մեկուսանում են ժողովրդից, հպարտ քաղաքացիներից սկսում են վախենալ: Իսկ Գյումրիում, որտեղ ՔՊ-ն երբևիցե միանձնյա իշխանություն չի ունեցել, փաստորեն, պահպանվել է մասնակցային դեմոկրատիայի ատրիբուտները:

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը