Աշխարհ

19.05.2025 12:30


ՌԴ-ում ակրոբատը կրկեսում հնարքի ժամանակ ընկել է անիվից և մահացել

ՌԴ-ում ակրոբատը կրկեսում հնարքի ժամանակ ընկել է անիվից և մահացել

ՌԴ Մագնիտոգորսկ քաղաքում՝ կրկեսում, 22-ամյա կին ակրոբատն ընկել է «մահվան անիվից» և մահացել է, գրում է lenta.ru-ն:

Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած Չելյաբինսկի բնակչուհին կրկեսի աշխատակից չի եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով հայտնվել է բեմում, երբ թատերախումբը պատրաստվում էր հյուրախաղերի Աբխազիայում։ Նա մայիսի 17-ին ընկել է երկու մեծ պտտվող հակակշիռ անիվներից բաղկացած կառուցվածքից։

Քննիչները քրեական գործ են հարուցել: Հայտնի է, որ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած կինը նախկինում զբաղվել է ակրոբատիկայով և ուներ սպորտի վարպետի թեկնածուի կոչում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը