Եվրաթուրքերի եվրաֆաշիզմը․ Արամ Զ․–ն պաշտպանում է իր թալանի իրավունքը
Վազգեն Սարգսյանին բիզնեսի առարկա դարձրած նրա եղբայր Արամ Սարգսյանը, որը ներկայանում է որպես արևմտամետ և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, փորձում է արդարացնել իր կուսակից թաղապետի խուլիգանական արարքը։
Արամը Վազգենի եղբայր լինելը դարձրել է մասնագիտություն, դարձրել է առևտրի առարկա ու Նիկոլ Փաշինյանի մոտ հաճախորդ է աշխատում։ Երևանի ընտրություններից հետո դարձավ ՔՊԿ–ի կոալիցիոն կցորդ, մասնակցեց երևանցիների գլխին բերած բոլոր թանկացումներին՝ դիմացը ստանալով պաշտոններ և թալանի իրավունք։ Ու երբ այդ թալանը բացահայտվում է, Արամ Զ–ն դիմում է «գ․» քայլերի, այդ թվում՝ բռնության։
Ինչպես հայտնի է, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար նշանակված Տիգրան Տեր–Մարգարյանը Արամ Զ․–ի կուսակիցն է։ Նա հանցավոր ու խուլիգանական արարք է դրսևորել՝ իր ոհմակով հարձակվելով քաղաքացու վրա և ծեծելով նրան։
Հիմա իրեն արևմտամետիստ ներկայացնող Արամ Զ․–ն, փոխարենը ներողություն խնդրելու և դատապարտելու, փոխարենը իր թիմակցին պաշտոնանկ անելու, արդարացնում է նրա խուլիգանությունը։
«Հանրապետություն» կոչված կուսակցությունում շատ դեմագոգիկ և «ինքնիշխանիստական» հիմնավորում են գտել։ Ասում են՝ կացին դեմքով թաղապետը և իր ոհմակը ծեծել են ակտիվիստին, որպեսզի պաշտպանեն․․․ ՀՀ ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը։
Փաստորեն՝ Վազգենի անհաջող եղբայրը հաշտ է իր եղբոր արձանի վրա միզող ադրբեջանցու հետ, վատ չի զգում դրանից ու կոալիցիոն հաճախորդ է աշխատում Վազգենի արձանը պղծելու քաղաքականություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի մոտ, բայց անհաշտ է ՀՀ այն քաղաքացու հետ, ով իր թիմակցի թալանի մասին է խոսում։
Արամ Զավենովնայի ասածներն իրականում ֆաշիզմ են։ Դեպի ԵՄ, իբր, ձգտող Արամն ասում է, որ ով մեզ հետ համաձայն չէ, նրա դեմ կարելի է բռնություն կիրառել՝ թաքնվելով «ժողովրդավարություն», «ինքնիշխանություն» և նմանատիպ այլ բառերի տակ։
Արամ Զավենովնան իրականում թուրքամետ գծի վրա է։ Նա ու իր համախոհները եվրաթուրքական քարոզ են տանում՝ համեմելով այն եվրաֆաշիզմով։
Արամի ասածը գավառական ֆաշիզմ է, թալանելու իրավունքը պաշտպանելու ծիծաղելի փորձ, որը եվրափաթեթավորման է ուզում ենթարկել դավալեցի Արամն՝ իր գեղցի ու քյարթու հալով։
Հայկ Ուսունց
Հ․Գ․ Խուլիգան թաղապետին դեռ չեն հեռացրել աշխատանքից ու նա դեռ ազատության մեջ է։ Դա նշանակում է, որ Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը հովանավորում են Արամ Զավենովնայի գավառական եվրաֆաշիզմը։ Նորություն չէ, բայց ամեն դեպքում ֆիքսենք։