Քաղաքական

13.03.2025 10:07


Գյումրու քաղաքային աղբավայրը էկոլոգիական աղետի զոնա է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Գյումրու քաղաքային աղբավայրը էկոլոգիական աղետի զոնա է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Գյումրու հյուսիս-արևմտյան հատվածում՝ այս ընդարձակ տարածքում, կուտակված հսկայական աղբը գրեթե միշտ այրվում է, ու թունավոր ծուխը լցվում է քաղաքի ամենամարդաշատ թաղամասերը՝ Մուշ, Անի, 8-րդ զինվորական թաղամաս, Բուլվարային թաղամաս և այլն։ Գարշահոտությունն ու թունավոր ծուխը շնչում են հազարավոր մարդիկ։ 21-րդ դարում նման աղբավայր ունենալը պարզապես հանցագործություն է քաղաքի բնակիչների նկատմամբ։

«Մայր Հայաստան» դաշինքն այս առումով հստակ լուծում է առաջարկում՝ մասնավորի ու համայնքապետարանի համագործակցությամբ աղբը պետք է չհասնի աղբավայր։ Տեսակավորվելուց հետո աղբի տարբեր տեսակները պետք է վերամշակվեն համապատասխան գործարաններում։ Դրանով կլուծվի թե՛ աղբի հարցը, թե՛ կստեղծվեն հավելյալ աշխատատեղեր։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը