Աշխարհ

11.03.2025 17:27


Ի՞նչ է կատարվում Լաթաքիայում. պատմում են տեղացիները (տեսանյութ)

Ի՞նչ է կատարվում Լաթաքիայում. պատմում են տեղացիները (տեսանյութ)

Լաթաքիայի բնակիչները սգում են Սիրիայի ափերին կառավարական ուժերի ռազմական գործողության ընթացքում սպանված իրենց հարազատների համար:

Ինչպես RT-ին պատմել է տեղի բնակիչներից մեկը, դիակները տեղափոխելու համար սիրիական բանակն աղբատար մեքենաներ է բերել։

Սիրիական Բեյթ-Անա գյուղում պարեկություն կատարող ուժայինները սպառնացել են ալավիներին։ Լաթաքիայի մեկ այլ բնակիչ էլ պատմել է, որ կատաղի բախումները սկսվել են տեղացի զինվորականի և նրա երեխաների սպանությունից հետո։

Նրա խոսքով՝ տեղացի զինվորականը փորձել է հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն բոլորի աչքի առաջ սպանել են նրան և որդիներին, ինչն էլ ապստամբություն է առաջացրել:

«Հասարակ մարդիկ էին, որոնք վախենում էին իրենց կյանքի համար և պաշտպանում էին սեփական արժանապատվությունը, իրենց ու զավակներին»,-հավելել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Որոշ ժամանակ անց ուժայինների շարասյուներ են ժամանել Ալ-Մուխտարիա և Զուբար գյուղեր։ Կարողացել են փրկվել այն բնակիչները, որոնք դաշտեր են փախել։

Տեղաբնակների տներն այրել են, իսկ նրանց, ովքեր չեն հասցրել թաքնվել, սպանել են։

Տեղաբնակի խոսքով՝ մարդկանց սպանել են նաև Էյն ալ-Արուս և Քաբու ալ-Ավամիա գյուղերում: Ոմանց հաջողվել է փախչել ռազմաբազա, մի մասն էլ թաքնվել է ափամերձ գոտիներում՝ կամուրջների տակ և փոքր նրբանցքներում։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը