Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը տուգանքի մատերիալ են դարձնում «հպարտ քաղաքացիներին»
«Հեղափոխության» օրերին Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին տալիս էր «հպարտ» որակումը: Նա հայտարարում էր, որ բոլորն էլ վարչապետ են: Հետո եկավ Տիգրան Ավինյանի հայրը և անկեղծորեն հայտարարեց, որ նիկոլենք ՀՀ քաղաքացիներին համարում են «համբալ»:
Նիկոլը որոշել է հարկային տեռորի ենթարկել «համբալներին»: Թանկացնում է ամեն ինչ՝ հարկերը, տուրքերը, աղբահանության վճարները, գույքահարկը, ավտոկայանատեղիները, վարձավճարները ... Ամեն ինչ: Նաև՝ Երևանի քաղաքային տրանսպորտը:
Մինչև երեկ Նիկոլը ծպտուն չէր հանում տրանսպորտի թեմայով: Այսօրվանից ինքն ու իր հետ ապրող Աննա Հակոբյանն անցել են գրոհի: Ներգրավել են նաև լրատվամիջոցներին: Նիկոլը գովազդում է թանկացումը՝ խաբելով, թե, իբր, շատ ձեռնտու փաթեթներ են առաջարկվում: Աննան էլ գրառումներ է անում՝ «մոռանալով» իրենց «150 դրամանոց» պայքարը՝ նախկին իշխանությունների հովանու ներքո:
Սրանք խաբում են: Ասում են՝ եթե «համբալները» ընդվզեն ու բոյկոտեն տրանսպորտի թանկացումը, ապա կտուգանվեն 50.000 դրամով: Ստու՛մ են: Ինչպես միշտ: Նման տուգանք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ: Այնպես որ ՀՀ արժանապատիվ քաղաքացիները պետք է չվախենան ու բոյկոտեն թանկացումները՝ չվճարելով տրասնսպորտի համար, մինչև որ «Մայր Հայաստանի» ներկայացրած նախագիծը չքննարկվի ու քվեարկվի: Իսկ եթե Երևանի 2,5-միավորանոց կոալիցիան մերժի այդ նախագիծը, ապա պետք է գնալ հանրաքվեի:

Կորյուն Մանուկյան