Քաղաքական

02.11.2024 09:00

Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել. «Հրապարակ»

Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում, թեպետ 2 օր է՝ չենք կարողանում պատասխան ստանալ կոմիտեից։ Ավելին, ՔՊ-ում խոսում են, որ միլիարդավոր դոլարների վատնման գլխավոր պատասխանատուն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, քանի որ ծրագրի մեկնարկը տրվել է նրա՝ բարձր տեխնոլոգիաների նախարար եղած շրջանում․ նա է արբանյակի «քավորը»: Կազմվել է սխալ ծրագիր, ուստի կարճ ժամանակ անց ձախողվել է։

Օրերս գրել էինք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստում հայտարարել է, թե այդ արբանյակի վրա մոտ 8 միլիոն դոլար է մսխվել։ Նիստին մասնակցած ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նույնիսկ դիտողություն է արել, թե չարժե նման լայն ֆորմատով այդ հարցերը քննարկել, սակայն Հայրապետյանը հակադարձել է, որ դա գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ քրգործ կա հարուցված։

Հիշենք․ հայկական արբանյակը տիեզերք է բարձրացվել 2022-ի մայիսի 25-ին։ Այդ փաստը թմբկահարել էին երկրով մեկ, հպարտացողներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, որը կառավարության նիստում ասել էր. «Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան»:

Վ․ Խաչատուրյանը ԲՏԱ նախարարի պաշտոնից ազատվել է 22-ի մարտի 11-ին, բայց նրա ժամանակ էր սկսվել գործընթացը»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։