Մեկնաբանություն

19.04.2024 12:50


Ինչ են ուզում անել Վրաստանի հետ

Ինչ են ուզում անել Վրաստանի հետ

Վրաստանի հետ ուզում են անել այն, ինչ արել են Ուկրաինայի հետ և ինչ անում են Հայաստանի հետ։ Ուզում են օգտագործել որպես մանրադրամ՝ Ռուսաստանի դեմ։ Օգատգործել ու դեն նետել։

Արևմուտքը Ռուսաստանի դեմ պայքարում է մինչև վերջին ուկրաինացին։ Ուզում են նաև պայքարել մինչև վերջին հայաստանցին (մինչև վերջին արցախահայն արդեն պայքարեցին․ հիմա Արցախում հայ չկա), մինչև վերջին վրացին։

Վրաստանի իշխանությունները դիմադրում են։ Այնտեղի իշխանության մեջ Նիկոլ Փաշինյան չկա։ Միակ «կապիկը» նախագահ Սալոմեն է, բայց նա, ի բարեբախտություն Վրաստանի, գրեթե զրոյական ազդեցություն ունի։

Արևմուտքի առաջին փորձը Վրաստանում իշխանափոխություն անելու, Վրաստանը ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ դարձնելու հարցերում տապալվեց։ Հիմա երկրորդ փորձն են անում։ Առիթը կրկին նույնն է՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ պետք է օտարերկյա գործակալներին բացահայտել, որպեսզի հանրությունն իմանա, թե ով ով է։

Ուշագրավն այն է, որ օտարերկյա գործակալներն իրենք իրենց բացահայտել են՝ դուրս գալով փողոցներ ու դեմ արտահայտվելով օրինագծին։

Արևմուտքը բացահայտորեն աջակցում է Վրաստանի օտարերկրյա գործակալներին և օգտագործում նրանց։ Օտարերկյա գործակալները բացահայտորեն դժգոհում են, որ Իվանիշվիլու իշխանությունը Վրաստանը չի դնում հակառուսական պայքարի զոհասեղանին ու չի ծառայեցնում Վրաստանը օտարների շահերին։ Ասել է թե՝ ներքաղաքական պայքարը շատ գռեհիկ ու ցինիկ կոդ ունի։ Ընդդիմությունը չի թաքցնում, որ ծառայում է դրսին։ Լոզունգներն էլ նույնն են, ինչ Հայաստանում նիկոլենք են քարոզում։

Թե ինչ կստացվի Վրաստանում, դեռ պարզ չէ։ Եթե վրացիները նիկոլություն անեն, ապա մեր տարածաշրջանը կմտնի ցնցումային դաշտ։ Երկու Նիկոլը մեր տարածաշրջանի համար չափից դուրս շատ կլինի։ Մենք այստեղ Նիկոլից ենք ուզում ազատվել, ու հեչ ցանկալի չէ, որ երկրորդ Նիկոլ էլ Վրաստանում իշխանության գա։ Մեկ անգամ այնտեղ Սահակաշվիլի եղել է։ Վրացիները սեփական սխալներից պետք է հետևություններ արած լինեն։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․ Հոդվածին կից նկարը շատ խորհրդանշական է։ ԵՄ–ն հաչող տուզիկի կարգավիճակում է ուզում տեսնել Վրաստանին։ Հայաստանին էլ։

Նիկոլը համաձայնել է։ Վրաստանի իշխանությունը դիմադրում է։

Այս խորագրի վերջին նյութերը