Կարծիք

12.02.2024 15:21


Սա՛ է քաղաքական հետապնդումը

Սա՛ է քաղաքական հետապնդումը
Նախ շատ ուրախ եմ, որ հայտնի թալանի գործով երկու կանայք ազատ են արձակվել: Անկեղծորեն շատ ուրախ եմ: Դատախազը փոխել է նրանց խափանման միջոցը, քանի որ, ըստ դատախազության, նրանք տվել են ցուցմունքներ և կատարվել են առերես հարցաքննություններ:

Հիմա հիշենք Tatevik Virabyan-ի կալանքը.

Տաթևիկը հենց առաջին օրը տվել է ցուցմունք և հայտնել, որ ինչ ասում եք, ես եմ արել, բայց այդ արարքս հանցագործություն չի: Տաթևին երկու ամիս կալանքի տակ պահելու ամբողջ ընթացքում որևէ քննչական գործողություն քննիչը չի կատարել:

Վեց կին պատգանավորներ երաշխավորությամբ դիմեցին, որպեսզի ազատ արձակվի, սակայն Տաթևը մինչև վերջին ժամը պահվեց բանտում և միայն դատարանի որոշմամբ, երկու ամիս հետո, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանքը:

Սա է քաղաքական հետապնդումը: Սա է ապացույցը, որ Տաթևը հենց քաղբանտարկյալ է: Հիշեցնեմ, որ Տաթևը որևէ թալանի մեջ երբեք չի մեղադրվել։
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջում

Այս խորագրի վերջին նյութերը