Կարծիք

04.02.2024 09:41


Գավառական ճարպիկը համոզում է՝ թշնամանքը հայ ազգի մեղքով է եղել

Գավառական ճարպիկը համոզում է՝ թշնամանքը հայ ազգի մեղքով է եղել

Ի՞նչ է տեղի ունենում

Գավառական ճարպիկը միացրել է քարոզչամեքենան և մոլեգին կերպով համոզում է հասարակությանը, որ թուրքերի և կովկասյան թաթարների (իմա՝ ադրբեջանցիների) հետ թշնամանքը հայ ազգի մեղքով է եղել, և ինքն ու իրեն սպասարկող բջիջներն այդ ելակետից, այդ պրիզմայով նայելով իրերին՝ ամեն տեղ փնտրում են այդ «մեղքերի» հետքերը.

- ազգային-ազատագրական պայքար (նաև՝ ֆիդայական շարժում)

- Արցախի ազատագրում,

- Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման պահանջ,

- դասագրքերում թշնամական դրույթներ,

- Արարատ լեռ,

- զինանշան,

- օրհներգ (ասում է՝ մեջը կա թշնամի բառը),

- Անկախության հռչակագիր,

- Սահմանադրության նախաբան,

- և այսպես շղթայաբար այն ամենը, ինչը կապ ունի մեր ազգային-ազատագրական պայքարի, ինքնության, տեսակի, արժանապատվության և այլնի հետ:

Այդ նույն թեզերը երգում են նրա պալատական սազանդարները: Փող աշխատող մանր-մունր ստրկամիտ սրիկաներին չեմ անդրադառնա այստեղ:

Խոշոր հակահայերից, օրինակ, Արսեն Թորոսյան կոչվածը հայտարարում էր, որ մենք 1990-ական թվականներից ընտրեցինք սխալ ուղի, մահվան ուղին (նկատի ուներ Արցախյան գոյապայքարը, ինչը արցախահայությանը փրկեց ցեղասպանությունից), խոշոր չափի դրամ հափշտակելու, յուրացնելու համար դատված, հետո նորից «մեյդան» եկած Տիգրան Հակոբյանը Հ1-ի եթերում արաղ քաշող Թաթուլիկի հետ Ամանորի շեմին հայտարարում է, թե այնպես պետք է ապրենք, որ մեզ հետ ձգտեն հարևանություն անել, այլ ոչ՝ ցեղասպանել կամ կոտորել (այդ հանցավոր տրամաբանությունը հետևյալն է՝ մենք՝ հայ ժողովուրդն է վայրենի, թշնամաբարո, մեղավոր, որ իրեն կոտորել կամ ցեղասպանել են, ու եթե մենք ինքներս փոխվենք՝ թուրքերը մեզ ոչ թե կմորթեն, այլ քաղաքակիրթ հարևանություն կանեն):

Փաստենք՝ վերոնշյալը ճիշտ թուրքական թեզն է եղել տասնամյակներ շարունակ, որը ներկայացվել է աշխարհին: Դա մոտավոր հետևյալն է՝ Հայկական լեռնաշխարհ ու Փոքր Ասիա ոտք դրած օրվանից արդեն մեկ հազարամյակ տեղաբնիկ ազգերին բնաջնջելու գործին լծված թյուրքական տարրը իբր եղել է բարի, հարևանասեր, քաղաքակիրթ զանգված և հայերին մորթել ու ցեղասպանել է սկսել միմիայն հայերի՝ ի վերուստ վայրենաբարո, թշնամաբարո և զավթիչ լինելու, 19-րդ դարում իբր Օսմանյան պետության դեմ դուրս գալու, 5-րդ շարասյուն ձևավորելու և այլնի պատճառով...

Ողբերգությունն այն է, որ այդ թեզերի տարածման համար Թուրքիան տասնամյակներով միլիարդավոր դոլարներ է ծախսել, որպեսզի աշխարհին մոլորեցնի, իսկ հիմա արդեն պաշտոնական Հայաստանի իշխանությունն ու պալատական մունետիկներն են այդ գործն անում, այն էլ՝ ՀՀ հարկատուների տված միջոցների հաշվին: Այն միջոցների, որոնք իրականում պետք է ուղղվեին Արցախի ու ՀՀ սահմանների պաշտպանունակության բարձրացմանը և թյուրքական ցեղասպանական արշավանքի դիմակայությանը:

Եզրակացնենք՝

- Գավառական ճարպիկի այս թեզերը տիպիկ թուրքական են, հանցավոր, հայ ազգի դիմադրողականությունը ոչնչացնող, գիտակցությունը բթացնող,

- նշված թեզերը կրկնողներն ու տարածողները չցեղասպանվելու և այս արևի տակ իր տեղն ունենալու համար դարերով ու տասնամյակներով պայքար մղած հայ ժողովրդի դեմ ելած սովորական հանցագործներ են, որոնց ազատության մեջ գտնվելը անհամատեղելի է հայ ազգի՝ սեփական հայրենիքում ազատ ապրելու և արարելու, թուրքական վիլայեթի ստրուկ չդառնալու մղումների հետ»:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը