Հարցազրույց

04.11.2011 12:01


Էդուարդ Շարմազանով.

Էդուարդ Շարմազանով.

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

Ձեզ համար անակընկա՞լ էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի հրաժարականը։

–Ինձ համար որքանով այդ որոշումն անակնկալ էր, այնքանով որոշման հիմնավորումը անակնկալ չէր։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե հրաժանական տալով՝ Սերժ Սարգսյանին իր հավատարմությունն է ապացուցել։ Կարելի՞ է ասել, թե նա այդքան էլ չի ապացուցել իր հավատարմությունը, որ Սերժ Սարգսյանն իր փեսային՝ Միքայել Մինասյանին, ուղարկում է նրան կարծես վերահսկելու։

–Դա իրերի ձեր մեկնաբանությունն է։ Ես այդ մեկնաբանության հետ համամիտ չեմ։ Ձեր մեկնաբանությունը իրականության հետ որևէ կապ չունի։

Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին համոզել է, որ հավտարիմ է։

–Համոզելու–չհամոզելու խնդիր չկա։ Հովիկ Աբրահամյանը մեր թիմի անդամ է։

Իսկ Դո՞ւք ինչի եք պատրաստ, որպեսզի ապացուցեք Ձեր հավատարմությունը Սերժ Սարգսյանին։

–Ո՞նց՝ ինչի եք պատրաստ։

Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց իր պաշտոնից՝ ապացուցելու հավատարմությունը, իսկ Դո՛ւք ինչի՞ եք պատրաստ։

–Ես քաղաքական թիմի անդամ եմ, և ինչպես քաղաքական թիմի ցանկացած անդամ՝ առաջնորդվում եմ թիմի տրամաբանությամբ։

Դրանով արդեն իսկ ապացուցե՞լ եք, որ հավատարիմ եք։

–Այստեղ ապացուցելու խնդիր չկա։

Հովիկ Աբրահամյանը փաստորեն ունե՞ր ապացուցելու խնդիր։

–Պարոն Աբրահամյանն ինքը բոլոր հարցերին սպառիչ պատասխան տվել է, և ես պարոն Աբրահամյանի հայտարարությունները չեմ մեկնաբանում։ Պարոն Աբրահամյանը հարցազրույցում ինչ ասել է՝ իր խնդիրն է։ Իսկ ինչ վերաբերում է թիմին, ապա ՀՀԿ յուրաքանչյուր թիմի անդամ պետք է գործի ընդահանուրի ամբողջական շահերից ելնելով, և այս առումով ես թիմի անդամ եմ, և թիմն է որոշում այս կամ այն քաղաքական գործչի տեղն ու դերը թիմի մեջ։

Բայց, փաստորեն, թիմը չի որոշում, որովհետև երեկ Միքայել Մինասյանը անդրադառնալով հետագա հավանական պաշտոնաթողությունների հարցին՝ ասել է, որ դրա մասին միայն մեկ մարդ գիտի՝ Սերժ Սարգսյանը։

–Երբ ես ասում եմ՝ թիմն է որոշում, դա թիմի ղեկավարի գլխավորությամբ է որոշվում, իսկ քաղաքական թիմի ղեկավարը միանշանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է։

Ղեկավարը, փաստորեն, թիմին տեղակացնում է միայն վերջին րոպեին։

–Ղեկավարը խորհրդակցում է թիմի անդամների հետ և ընդունում վերջնական որոշում, ինչպես բոլոր նորմալ դեպքերում։

Հովիկ Աբրահամյանն ասել է, թե իր հրաժարականի մասին 15 օր առաջ իմացել են միայն ինքն ու Սերժ Սարգսյանը։ Սրա՞ն ինչ կասեք։

–Ես Հովիկ Աբրահամյանի պատասխանը սպառիչ եմ համարում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը