Տնտեսական

23.11.2023 09:14


Ձկնաբուծական տնտեսությունների սեփականատերերը բողոքի ակցիա են իրականացնում Երևանում (տեսանյութ)

Ձկնաբուծական տնտեսությունների սեփականատերերը բողոքի ակցիա են իրականացնում Երևանում (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ։

Պատճառը երեկ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։

«Ջուրը կառավարելու խնդիր կա։ Փոխանակ կրճատեն ջրի կորուստները ցանցում, տիրազուրկ հողերում հոսող ջրերը փակեն, կրկին ձկնաբուծարաններն են փորձում ճնշել։ Դա կբերի ձկնաբուծարանների փակմանը, կպակասի ձկի արտահաման ծավալը»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանցից մի քանիսը մտան շենք՝ շրջակա միջավայրի նախարարի հետ հանդիպման:

Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

Այս խորագրի վերջին նյութերը