Կարծիք

31.10.2023 08:15


Ինձ համար ստեղծում են հնարավոր բոլոր խանգարող հանգամանքները՝ սեփական երկրում աշխատելու. Սիրուշո

Ինձ համար ստեղծում են հնարավոր բոլոր խանգարող հանգամանքները՝ սեփական երկրում աշխատելու. Սիրուշո

Այնպես է ստացվել, որ արդեն քանի տարի է՝ ինձ համար ստեղծում են հնարավոր բոլոր խանգարող հանգամանքները՝ սեփական երկրում աշխատելու ու ստեղծելու։ Բայց շնորհակալ եմ այն երկրպագուների մեծ բանակին, ովքեր ոչ մի վայրկյան չեն դադարում ցույց տալ իրենց սերը. քանի դեռ կարող եմ՝ աշխատելու եմ ու ստեղծելու, ու այս շրջանում հատկապես էլ ավելին եմ անելու: Ընդլայնվելու ու ավելին եմ ստեղծելու ընտանիքիս համար, իմ հանդիսատեսի համար, գործընկերներիս համար, կողքիս կանգնող յուրաքանչյուր անձի համար։

Այս մեկ ամսվա ընթացքում Պռեգոմեշը ԱՄՆ-ում ձեռք բերեց ևս 3 գործընկեր ու արդեն ներկայացված է Ամերիկյան 7 խանութներում՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Վիսկոնսինում։

Դեկտեմբերին մասնակցելու եմ Հունաստանի ամենահայտնի երգչի՝ Կոնստանտինոս Արգիրոսի մենահամերգին Լոս Անջելեսում: (@argiros_konstantinos

Պռեգոմեշ-ում վերջապես այս դեկտեմբերին կներկայացնենք այդքան սպասված տղամարդկանց հավաքածուն, որի վրա աշխատել եմ վերջին ամիսներին՝ օր ու գիշեր։

Լատինական աշարհի լավագույն երաժիշտներից մեկի՝ Վիկտոր Էսպինոլայի հետ համատեղ նոր համագործակցություն ենք իրականացրել:Մոտակա ամիսներին ներկայացնելու ենք ևս մեկ մեծ անակնկալ՝ ուղղված հայ մանուկներին։

Մնացածը կկիսեմ ընթացիկ. հետևեք:

Երգչուհի Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը