Կարծիք

04.10.2023 10:37


Այն նվազագունը, որը պետք է կատարի Փաշինյանը այս փուլում

Այն նվազագունը, որը պետք է կատարի Փաշինյանը այս փուլում

Ադրբեջանի ղեկավարի անբարտավան, բայց և «հաղթողին» ոչ բնորոշ փոքրոգի վարքագիծը ցանկացած բանական էակի մոտ նողկանք է առաջացնում։

Քենախնդրությունը, որը նա դրսևորում է Արցախի պաշտոնյաների և ռազմական ղեկավարների հանդեպ վկայում է՝

ա/ այդ մարդը հոգեբանորեն պատրաստ չէր պատերազմում իրեն նվեր տված հաղթանակին։

Ավելին, պատերազմից հետո նրա արտահայտությունները հայերի, Հայաստանի ներկա թե նախկին ղեկավարների հասցեին, պատմության նենգափոխումը և տարածաշրջանի ամենավճռական (крутой) ղեկավարի դերի մեջ մտնելը խոսում են այն մասին, որ այդ մարդը չի հասունացել նման հաղթանակի համար։ Տղայական լեզվով ասած՝ «այդ հաղթանակը նրա վրովը չէր»:

Նման դեպքերի համար մենք՝ հայերս լավ խոսք ունենք՝ «աղն ա կերել մատաղը»։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

Այդ մարդը վաղ թե շուտ իր ժողովրդի գլխին փորձանք է դառնալու, բայց դա դրանց ընտրությունն է։

բ/ նա հայերից այն աստիճանի է կոմպլեքսավորված, որ հոգեկան այդ դիսկոմֆորտը հաղթահարելու որպես միակ միջոց ընտրել է ատելությունը հայերի հանդեպ, մի բան ինչը բնորոշ է բոլոր թույլերին։

Ես սրտի մեծ ցավով ընդունեցի Արցախի Հանրապետության նախագահների առեվանգման լուրը։ Ընդհանրապես բոլոր գերեվարվածների համար ցանկացած նորմալ մարդ ցավ կապրի։ Աղոթենք նրանց համար եվ հուսանք, որ նրանք շուտ կվերադառան իրենց ընտանիքներ։

Սակայն աղոթելով կարող ենք բավարարվել մենք՝ շարքային քաղաքացիներս, իսկ վերջին օրերին գերեվարված բոլոր ղեկավարների ու գեներալների շուտափութ ազատ արձակելու խնդիրը դա Հայաստանի իշխանությունների ուղղակի պարտավորությունն է։

Կառավարությունը պետք է հանդես գա շատ միանշանակ հայտարարությամբ՝ դատապարտի Ադրբեջանի քաղաքական իշխանությանը արցախհայության հանդեպ ցեղասպանություն ( ոչ թե էթնիկ զտում) իրականացնելու համար, պահանջի վերջին օրերին Արցախից գերեվարված բոլոր պաշտոնյաների և զինվորական հրամանատարներին ազատ արձակել և, մինչ այդ հարցի լուծումը, առկախել ՀՀՎարչաւետի բոլոր տեսակի շփումները կամ առարկայական քննարկումները Ադրբեջանի ղեկավարի հետ։

Վարչապետը պետք է դիմի իր բոլոր այն գործընկերներին, որոնք կարծես թե կողմնակից են հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսության շարունակմանը, հասցեական ճնշում գործադրել Ալիևի վրա այս հարցում, միաժամանակ սրել ադրբեջանական բանտերում խոշտանգվող բոլոր գերիներին եվ ապօրինի ձերբակալվածներին ազատ արձակելու հարցը։

Վարչապետը պետք է օգտագործի Գրանադայի ֆորումին մասնակցության հնարավորությունը (եթե հնարավոր չէ չեղարկել այդ մասնակցությունը) և հայտարարի, որ չի մասնակցի Ալիևի հետ որևէ առարկայական քննարկմանը մինչեվ ապօրինի ձերբակալվածները անհապաղ ազատ չարձակվեն։

Մեկ հանգամանք ևս։

Ալիևն իր ռազմական ագրեսիան Արցախի դեմ

ներկայացնում է որպես հակաահաբեկչական օպերացիա։

Հայաստանի ղեկավարությունը պետք է կտրականապես մերժի Արցախի իշխանություններին տեռորիստ որակելու ադրբեջանական փորձերը։

Սեփական անհամաձայնության բոլոր հնարավոր հիմնավորումներից զատ պետք է մատնացույց անել այն փաստը, որ տարիներ շարունակ ԱՄՆ-ն իր բյուջեից գումարներ է հատկացրել Արցախի Հանրապետությանը։ Մի՞թե Ալիևը գտնում է, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսական օգնություն է ցուցաբերել տեռորիստական ռեժիմին։

Ադրբեջանական ագրիսիան «հիմնավորող» այս բանաձևը պետք է կոտրել և դուրս շպրտել քաղաքական շրջանառությունից։ Այդ ագրեսիան մեկ անուն ունի՝ ցեղասպանություն։

Այսպիսով Փաշինյանը պարտավոր է հայտարարել Հայաստանի գնահատականը Ադրբեջանի գործողություներին որպես ցեղասպանություն եվ ոճրագործություն մարդկության դեմ։ ԱԳՆ բոլոր կառույցները այս գնահատականը պետք է առաջ տանեն աշխարհով մեկ։

Փաշինյաը պետք է հայտարարի, որ հրաժարվում է որևէ առարկայական քննարկումից իր վիզավիի հետ մինչեվ չլուծվեն ապօրինի ձերբակալվածների եվ մեր գերիների ազատ արձակման հարցերը։

Սա մեր անվտանգության եվ պետության հեղինակության բարձրացմանն ուղված այն նվազագույնն է, որ պարտավոր է անել այս պահին Փաշինյանը։

ՀՀ նախկին Վարչապետ

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը