Կարծիք

22.08.2023 18:02


Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում

Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում

Վաղն առավոտվանից քարոզարշավը կմեկնարկենք Կենտրոն համայնքից: Անմիջական շփումներ կունենանք մեր քաղաքացիների հետ, իսկ երեկոյան ժամը 7-ին կինո «Մոսկվայի» բակում տեղի կունենա մեր առաջին հավաքը: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ: Համ էլ՝ կերգենք միասին )))

Գլուխ գովալն իմը չէ, բայց նրանք, ովքեր լսել են հեղինակածս երգը, շատ են հավանել: Ռոքային ոգու և հայկական մեղեդիների խառնուրդը չի կարող վատը լինել: Հատկապես, երբ պայքարի կոչ է հնչում՝ հայե՜ր, հայե՜ր, ոտքի՛:

Մի խոսքով, վաղը քաղաքական ելույթները, երգի բառերը, երգելը, մյուս բաները ինձանից ու «Մայր Հայաստանից», իսկ մեզ միանալը՝ ձեզանից:

Միացի՛ր, որ փոխենք

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը