Կարծիք

04.08.2023 13:04


Իր թիմակիցներից մեկը չի ասում՝ այ անբարոյական, դու երկրի ղեկավար ես, պատասխանատու ես յուրաքանչյուրի կյանքի համար

Իր թիմակիցներից մեկը չի ասում՝ այ անբարոյական, դու երկրի ղեկավար ես, պատասխանատու ես յուրաքանչյուրի կյանքի համար

Մարդու տղեն հավաք է անում, պատերազմի է ուղարկում իր ղեկավարած երկրի քաղաքացիներին Արցախի համար, կոչեր, ճառեր և այլն: Երկու տարի անց ասում է Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում:

Ու իր թիմակիցներից մեկը չի ասում՝ այ անբարոյական, դու երկրի ղեկավարի դերում ես, պատասխանատու ես յուրաքանչյուր քաղաքացու կյանքի համար, բա որ Արցախը Ադրբեջանի կազմում էիր տեսնում, որպես ինչ էիր զորակոչ անում ու ուղարկում այդքան մարդու պատերազմ: Ու չեն ասում դրան՝ այ անբարո մարդ, որ ամեն ինչ նախկինների «թալանի» վրա ես գցում, ու ասում ես թալանել էին բանակը դրա համար սենց եղավ, 2018-20թթ բավարա՞ր չէր հասկանալու սա ու այդքան մարդու գլուխ անիմաստ չուտել:

Ոնց կարա այսքանից հետո սրա ղեկավարած երկրի ու բանակի քաղաքացին «դասալիք» չլինի: Միայն անուղեղը քո հրամանատարությամբ կռիվ կգնա. միայն անուղեղը:

Հիմա էլ եկել կրկես են սարքել ԱԺ-ում, պատանդ Դավիթ են մեջտեղ բերել, որն էլ իրենցից ոչ պակաս, կրկեսի ձեռնածու է: Ու փորձում են տեղից էլ էշի ականջում քնած հանրույթին էլ ավելի էշացնել:

Հոգեկան առողջ և մտածել իմացող մարդը սրանց կրկեսին օրական մեկ ժամ հետևի, մի ամսից կխելագարվի:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը