Կարծիք

26.07.2023 09:26


«Կարճ ասած»․ Ինչո՞ւ Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)

«Կարճ ասած»․ Ինչո՞ւ Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)

Հերթական անգամ ասուլիս տվեց Նիկոլ Փաշինյանը։ Չէի անդրադառնա, նոր էին մենակ ստելու ֆռռացնելու տեքստերը, մնացածը նույնն է, ու քանի որ, ցավոք, դեռևս Հայաստանի վարչապետ է աշխատում, անդրադառնալ պետք է։ Ողջունում եմ լրագրող գործընկերներիս, որոնք հիմնականում մեր այսօրվա ամենակարևորից հարց տվեցին՝ Արցախից․ ամբողջ աշխարհում այսօր ամենամեծ ուշադրության կարիքը ունեն հենց իրենք։

Բրյուսելում վերջին հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, թե բանակցությունների ժամանակ Ալիևը պատրաստակամություն է հայտնել Աղդամով օգնություն տրամադրել Արցախին։ Այդ հայտարարությունը դատապարտվեց Հայաստանում ու Արցախում․ Իսկ ի՞նչ է արձագանքել բանակցությունների ժամանակ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ով այտեղ էր իբրև արցախցու շահը պահող։ Ոչ մի բան։ Ինքը նստել ու լսել է, թե Արցախի մասին ինչ են քննարկում նրանք, օգնություն ուղարկե՞լ, թե՞ թողնել սովամահ լինի, ինքը որպես այդ պատմության հետ կապ չունեցող մարդ ուղղակի կողքից լսել է, չնայած նրա որ ներկայացնում է պետություն որն պատսխանատու է Արցախի ժողովրդի անվանգության համար։

Նիկոլ Փաշինյանը իրարամերժ մի շարք հայտարարություններով հանդես եկավ։ Օրինակ՝ հայտարարեց, թե ՀՀ-ն չի կարող որոշել ԼՂ ժողովրդի ճակատագիրը։ Հարց, դու միակ ՄԱԿ-ի անդամ պետության ղեկավար ես աշխարհի երեսին, ով պատասխանատու է սահմանադրությամբ, անկախության հռչակագրով անգամ, քո նախընտրական ծրագրով անգամ․ բա որ հայտարարես, որ ճանաչում ես Արցախը Ադրբեջանի կազմում, դրանով չե՞ս որոշում Արցախի ճակատագիրը։ Բա դու հակառակի համար ես էդտեղ, դու պետք ա քո հայրենակիցների ցանկությունն ու շահը պահողը լինես, ոչ թե Ադրբեջանի։ Հիմա դա որ ասոմ ես, նույնն ասում է Ալիևը, Էրդողանը, և Ստացվում է՝ որ դու ով պետքա պահեր, չի պահում, ավելին, միանգամից հանձնում ես, ասում ես դե թող սոված-ծարավ արցախցիները որպես Ադրբեջանի քաղաքացի իրենց ճակատագիրը որոշե՞ն։

Բա հիշում ե՞ք, Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում էր, թե՝ իբր Հայատանը նախկինում ճչանաչել է Ադրբեջան տարածքային ամբոջկանությունը՝ ներառյալ Արցախը։ Այսօր հերքեց իր այդ հայտարարությունը՝ ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի հայտարարվել այդ մասին և չի արձանագրվել: Իսկ ճանաչումը ո՞նց է տեղի ունենում․ տեղի է ունենում հայտարարելով և այն արձանագրելով։ Եթե ո՛չ հայտարարել են, ո՛չ արձանագրել են, բա էլ ո՞նց են ճանաչել։ Իսկ այ դու հայտարարել ես ավելի քան 10 անգամ և արձանագրել ես հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Եթե նախկինում միշտ ճանաչել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ դեպքում դու ինչո՞ւ էիր հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչում, հենա ճանաչել էին, էլի։ Եվ ԵՄ ներկայացուցիչը, Ադրբեջանի նախագահն ասում են դու առաջին մարդն ես, ադրբեջանցիներից հետո, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում։

Նիկոլ Փաշինյանը ինչ այս ասում էր, թե միջազգային հանությունը պահանջում է Արցախի կարգավիճակի հարցում նախկինում դրած բարձր նշաձողի իջացում։ Իսկ այսօր հերքեց նաև այդ ասածը․ ասաց՝ միջազգային հանրության համար բոլորովին մեկ է թե ոնց կլուծվի այդ հարցը։ Նիկոլ Փաշինյանը միակ հայն էր աշխարհի երեսին, որ այսօր երկար-բարակ, հղում անելով ինչ-որ օտար մարդկանց, հիմնավորում էր, որ տարածքային ամբողջականությունն ինքնորոշումից կարևոր է։

Նիկոլ Փաշինյանն ուղերձ հղեց նրա հավատարիմ «ենթակա» Արայիկ Հարությունյանին։ Ասաց՝ հերիք ա նամակ գրես աջ ու ձախ, հատկապես՝ ռուսաց թագավորին, հել գործով զբաղվի։ եթե պետք է ուրիշները հարցրը լուծեն, դու էլ ինչի՞ համար ես։ Ի դեպ, ասաց, թե Արայիկի հետ ամեն օր խոսում է։ Այ այստեղ, կարծում եմ, արցախցիները պետք է իրենց պահանջները ներկայացնեն Արայիկ Հարությունյանին, որը տպավորություն է թողնում, թե վաղուց չեն շփվում։ Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ եք քննարկում, արյոք նա կիսում է՞ քեզ հետ պլանները, ինչ է բանակցում, ինչպես է ճանաչում Արցախն Արբեջանի կազմ, դու հավանություն տվե՞լ ես։

Երևում էր, որ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ նախապատրաստություն էր տեսել, որպեսզի մամուլի ասուլիսում հանգսիտ երևա, մեզ քաջ հայտնի տարօրինակություններով, հիստերիկ ոճով ելույթ չունենա, բայց նրան դա չհաջողվեց։

Լրատվամիջոցները դիմել էին Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին՝ Փաշինյանին հարցեր ուղարկելու համար։ Արցախցիների մի մասը հրաժարվել էր հարցեր ուղարկել՝ հայհոյելով ու վիրավորելով նրան։ Մի քանիսը, այնուամենայնիվ, ուղարկել էին ձայնային հաղորդագրություններ։ Դրանք, ի վերջո, Փաշինյանին ինքնատիրապետումից հանեցին։ Պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը հարցեր էր ուղղել՝ եթե ձեզ համար Արցախն Ադրբեջան էր, ինչո՞ւ էիք 2019թ․ օգոստոսի 5-ին հայտարարում Արցախը Հայաստան է և վերջ։ Մեր տղաները ծառայում էին Ադրբեջանո՞ւմ, թե՞ Արցախում։ Քա՞նի ծնող է պատերազմից հետո Փաշինյանին հարց ուղղել՝ ինչո՞ւ էիէ մեր տղաներին ասում գնում եք մեր նոր Սարդարապատում կռվելու, եթե համարում էիք, որ այդ հողերը մերը չեն, եթե հանձնելու էիք։ Զոհերի հարազատները միշտ հարցրել են՝ մեր 5 հազար տղե՞րքն էին խանգարում քո խաղաղության դարաշրջանին, ինչո՞ւ տարար զոհեցիր։ Փաշինյանն այս հարցերի պատասխանը չուներ։

Բայց հունից պարզապես դուրս եկավ, երբ Արցախցիները հարց տվեցին դավաճանության, Շուշին հանձնելու մասին, առավել ևս երբ ասացին, որ իրենք հաց չունեն ուտելու, բայց Փաշինյանի կինը հրապարակում է իր պատրաստած մթերքի կադրերը, ընտանիքով գնում են ճամփորդությոնների՝ պետության հաշվին, ՔՊ-ականները իրենց ունեցվածքն են բազմապատկել։

Այստեղ էն թվացյալ հանգիստ Նիոլից ոչինչ չմնաց, սկսեց մեղադրանքներ շաղ տալ աջ ու ձախ, Արցախին էսքան փող ենք տալիս, թող բադրիջան աճեցնեն, ուր են մեր փողերը և այլն։ Նախ՝ Արցախում որ չկա բանջարեղեն, դա Փաշինյանը պետք է բոլորից լավ իմանար, որովհետև հենց երեկ Փաշինյանն ասում էր, որ քանի ինքը վարչապետ է, 5 տարվա ընթացքում 3 անգամ է եղել, որ Ադրբեջանը չի խախտել հրադադարը։ Այ էդ խախտումների ժամանակ չի թողնում աճեցնեն։ Այն ժամանակ, երբ Փաշինյանը հանձնեց հողերը, հանձնեց դրանց հետ կոմունիցաները նույնպես, ու անհնար դարձավ այգի ջրելը, բերք ստանալը։ Շատ ու շատ պատճառ կարելի է բերել, թե ինոչւ արցախցին չունի ուտելու հաղց, բանջարեեն ու էդ բոլոր պատճառների մեջ Նիկոլ Փաշինյան անունը լինելու է։ Ուղղակի այստեղ մանրությունը, փոքրոգությունն էր արտացոլված։ Ամեն ինչ բերելը նյութական դաշտ՝ թոշակը տալիս ենք, ինչի՞ ձեններդ չռեք կտրում, փող ենք տվել, ինչի՞ ձեններդ չեք կտրում։ Ամեն ինչի չափիչը փողն է Փաշինյանի համար։ Ի միջի այլոց, հենց դրա համար են Նիկոլի Փաշինյանին ճանաչողները հարցնում՝ ինչքնո՞վ ես ծախել Արցախը։ Որովհետև գիտեն ամեն ինչի, անգամ հողի ու հայրենիքի չափման միավորը իր համար ինչն է։

Փաշինյանի ասուլիսում այլ հարցեր ևս կային, այն, որ՝ քննարկել են Բրյուսելում Ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու հարցը։ 2025 թվականին խաղաղապահների՝ Արցախից հեռանալու հարցին անդրադարձավ՝ էլի լղոզված պատասխանով, խուսափեց հարցից, թե ինչ է անելու, եթե Արցախում պատերազմ սկսի, դարձյալ ասաց, որ խաղաղության պայմանագիրը խաղաղության երաշխիք չէ։ Ժողովուրդը, ըստ նրա, 30 տարի խմել է խաղաղության կենացը, բայց չգիտեր էդ խաղությունը ինչ տեսք է ունենալու։ Իսկ ահա ինքը խաղաղության պատկերը ցույց տվեց՝ հանձնումներով։ Անդրադարձավ գերիներին՝ մեկնաբանելով, որ իրեն, փաստորեն, հարիֆի տեղ են դնում ոչ միայն Նիկլոլականները, այլև միջազգայն հանրությունը։ Միջազգային հանրությունն ասել է ականապատ դաշտերի քարտեզները տուր, միակողմանի զիջումներ արա, որ վստահություն սերմանես Ադրբեջանի մոտ, նա էլ տվել է քարտեզները, բայց գերիներին չեն տվել։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, նախորդների պես, չտվեց որևէ հարցի ողջամիտ պատասխան, այդքանով էլ ամրապնդելու այն տարածված կարծիքը, որ այս ամեն ինչի մեղավորը հենց նա է՝ Նիկոլ Փաշիյանը:

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը