Կարծիք

24.07.2023 08:51


Էս ի՞նչ եք անում, տղե’րք, էս ո՞ւմ եք ունկնդրում ու ծափ տալիս

Էս ի՞նչ եք անում, տղե’րք, էս ո՞ւմ եք ունկնդրում ու ծափ տալիս

Երբ 1995թ. ԱԺ առաջին ընտրություններից առաջ ՊՆախարար նշանակված Վազգեն Սարգսյանը Երկրապահներին ներգրավեց քաղաքականություն, ֆրակցիա ձեւավորեց եւ ԵԿՄ-ն դարձավ հետագա ընտրությունների ռեսուրս՝ դա անընդունելի էր ինձ համար։ Չփաստարկեմ, թե ինչու։ Զուտ արդյունք՝ Վազգենը սպանվեց, ԵԿՄ-ն՝ վարկաբեկվեց։

Այդուամենայնիվ, էդ օրերին ԵԿՄ-ի աջակցությունն իրենց դեպի հաթանակներ առաջնորդած գործիչներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, ինչու ոչ՝ Սերժ Սարգսյանին, ինչ-որ տեղ բարոյական հենք ուներ։

Նախօրեին տեսա, թե ինչպես են 90-ականների առյուծ տղերքը ԵԿՄ հիմնադրման 30-ամյակի միջոցառմանը Վազգենի՝ արցախյան հաղթանակի կերտողներից մեկի հսկայական նկարի ներքո, Արցախն Ադդբեջանի մաս ճանաչել պատրաստվող ու ՀՀ-ն ծնկի բերած ողորմելի խրտվիլակի ելույթը լուռ լսում ու ծափ տալիս։

Էս ի՞նչ եք անում, տղե’րք, էս ո՞ւմ եք ունկնդրում ու ծափ տալիս։ Ձեր ու ձեր ընկերների արյան գնով ձեռք բերված նվաճումները մսխողի՞ն։ Արցախն Ադրբեջան համարողի՞ն։ Մինչ օրս բոլոր գերիներին հետ չբերողի՞ն։ Ալիեւի առաջ նվաստացող-շողոքորթողի՞ն։

Ծեծուջարդով Եռաբլուր մտնողի՞ն։

Վազգենի նկարի տակ լսում եք Արցախն Ադրբեջան համարողի՞ն։

Ի՞նչն էր ձեզ ստիպում տանել էդ խայտառակությունը։ Ախր ձեզանից մեկի կորցրած ձեռքը կամ ոտքն ավելի շատ վաստակ ունի մեր զինանշանի պատվի համար, քան այդ զինանշանը իբր քննադատող ճիվաղն, ում զառանցանքները լուռ կուլ էիք տալիս։

ԷՍ Ի՞ՆՉ ԱՐԵՑԻՔ, ՏՂԵ’ՐՔ

Մանուկ Սուքիայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը