Կարծիք

13.06.2023 19:26


Քաղաքացիներից ահազանգում են Վերին Լարսի անցակետում կրկին առաջացած հերթերի և խնդիրների մասին

Քաղաքացիներից ահազանգում են Վերին Լարսի անցակետում կրկին առաջացած հերթերի և խնդիրների մասին

Քաղաքացիներից ահազանգում են Վերին Լարսի անցակետում կրկին առաջացած հերթերի և խնդիրների մասին։

Հայտնում են, որ օրեր շարունակ ստիպված են լինում սպասել, իսկ երբ հերթը հասնում է, մանրամասն զննելու, բեռնատարները դատարկելու արդյունքում խախտվում են ծիրանի պահման պայմանները և այն անպիտան է դառնում։

Ստացվում է, որ գոյացող հերթերի արդյունքում ծիրանը սկսում է փչանալ, և ֆերմերները ահռելի վնասներ են կրում։

Հերթերը պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին օրերին ծխախոտի ապօրինի արտահանման փորձեր են արվում։

Կոչ եմ անում պատկան մարմիններին առավելագույն զգոնություն ցուցաբերել՝ կանխելով, պատժելով և բացառելով նման դեպքերը։

Գյուղմթերքը այս սեզոնին պետք է արտահանվի առանց լրացուցիչ խոչընդոտների։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը